Լևոն-Զավեն Սյուրմելյան հայ բանաստեղծը ՝ ամերիկացի անգլիագիր վիպասան

Հեղինակներ

  • Արփի Մուրադյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.1.061

Բանալի բառեր:

Թեքեյան, կենսագրություն, հույն, նամակագրություն, անգլիագիր գրող, ողբերգություն, Տրապիզոն, ցեղասպանություն, Սյուրմելյան, Պոլիս, Քանզաս, Փոստաջյան

Ամփոփում

Օտարագիր հայ գրողներից Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1905 – 1995) Հայոց ցեղասպանության տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին, անցել է բազում փորձու­թյուններով լի կյանքի հետաքրքիր ճանապարհ։

      Հոդվածի հեղինակը, ուսումնասիրելով Լ․-Զ․ Սյուրմելյանի կյանքն ու գրական ժառան­գութունը ժամանակի համապատկերում, նրա վերաբերյալ մամուլում ու տարբեր ժողովածուներում եղած նյութերի և փաստերի համադրությամբ համալրում, ճշգրտում է գրողի կենսա­պատումի որոշ դրվագներ։ Ուշադրություն է դարձնում Լևոն Զ․ Սյուրմելյան - Արշակ Չոպանյան նամա­կա­գրությանը։

        Հոդվածում բնութագրվում է այն իրողությունը, թե ինչպես «Լույս Զվարթ» (1924) ժողովածուվ ճանաչված ու ապագա խոստացող հայ բանաստեղծն ամե­րիկյան միջավայրում համառ աշխա­տասիրությամբ կատարում «լեզվանցում» հայերենից անգլերեն, դառնում հենց անգլերենի և անգլիալեզու գրականության նշանավոր մասնագետ ու ամերիկյան բուհերի երկարամյա դասա­խոս՝ շրջանառելով գրակա­նության տեսության իր կարևոր դասագիրքը՝ «Արձակի տեխնիկա․ չափ և խենթություն»

      Փաստառատ հոդվածում ներկայացվում է հայ բանաստեղծից անգլիագիր վիպասան դառնալու ընթացքը, որով անցել է «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ»  և «98, 6° ըստ Ֆորենհայթի» ինքնա­կենսագրական հզոր վեպերի հեղինակը, որոնցով նա արժանի տեղ է նվաճել ամերիկյան գրա­կա­նության և օտարագիր հայ գրողների մեջ։

Հեղինակի կենսագրությունը

  • Արփի Մուրադյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու

Հղումներ

Ակիշյան Ն․ (1984): Լևոն Զավեն Սյուրմելյան։ Կյանքն ու գործը, «Ապրիլ» հրատ․, «Գրողն ու իր ժամանակը» մատենաշար, թիվ 2, Լոս Անջելըս, ԱՄՆ, 160 էջ (Akišyan N. (1984): Levon Zaven Syurmelian. Kyanqn u gorcë, «April» hrat., «Grołn u ir žamanakë» matenashar, t‘iv 2, Los Anĵëles, AMN, 160 ēj)։

Աճեմյան Գ․ (1996)։ Լևոն Զավեն Սյուրմելյան, Շիրակ, Բեյրութ, հունվար-ապրիլ միացյալ (Ač‘emyan G. (1996): Levon Zaven Syurmelian, Širak, Beyrut, hunvar-april miac‘yal)։

Դանիելյան Ս․ (2011): Միջուկի տրոհումը։Սփյուռքահայ գրականության պատմություն, Ներածություն, գիրք 1, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն, «Զանգակ-97» հրատ․, Եր․, 408 էջ (Danielyan S. (2011): Miĵuki trohumë. Sp‘yurqahay grakanut‘yan patmut‘yun, Neraç‘ut‘yun, girk‘ 1, «Sp‘yurq» gitauśumnakan kentron, «Zangak-97» hrat., Er., 408 ēj)։

Էմին Գ․ (1995), Հպարտ հայը, «Հայաստան», նոյեմբերի 2 (Ēmin G. (1995): Hpart hayë, «Hayastan», noyemberi 2)։

«Պայքար» (Բոստոն, 1972, 16 հունվարի) («Payk‘ar» (Boston, 1972, 16 hunvari)։

Սյուրմելյան Լ․-Զ․ (1980): Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ, Սովետական գրող, Եր․, 304 էջ (Syurmelian L.-Z. (1980): Jez em դիմum, tikinner ev paronner, Sovetakan groł, Er., 304 ēj)։

Սյուրմելյան Լ․ -Զ․ (2005): 98, 6° ըստ Ֆորենհայթի, ՀԳՄ հրատ․, Եր․, 364 էջ (Syurmelian L.-Z. (2005): 98, 6° ëst Forenhayi, HGM hrat., Er., 364 ēj)։

Սիրակարոտ հոգիներ (1998)։ Լևոն Զավեն Սյուրմելյանին և Վահան Թեքեյանին փոխանակած նամակները, խմբագրեց և ծանոթագրեց դոկտոր Վահե Ղազարյանը, Ուոլթհեմ (Sirakarot hoginer (1998): Levon Zaven Syurmelianin ev Vahan T‘ekeyanēn p‘oxanakac‘ namaknery, xmbagrec‘ ev canoġagrec‘ doktor Vahe Ġazaryan, Uolthēm)։

Սևան Գ․ (1980): Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր, հ․ 1, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Եր․, 320 էջ (Sevan G. (1980): Sp‘yurqahay grakanut‘yan patmut‘yan urvagcer, h. 1, HSSH GA hrat., Er., 320 ēj)։

Մուրադյան Ա․, Անգլիագիր հայ գրողի կենսագրության հայելին. Լևոն-Զավեն Սյուրմելյան, 98, 6° ըստ Ֆորենհայթի, «Վէմ» համահայկական հանդես (2013): թիվ 1(41), էջ 117 – 130 (Muradyan A. (2013): Angliagir hay grołi kensagrut‘yan hayelin. Levon-Zaven Syurmelian, 98, 6° ëst Forenhayi, «Vēm» hamahaykakan handes, t‘iv 1(41), ēj 117–130)։

Փոստաջյան Թ․ (2006): Ականավոր հայ գրական դեմքեր, «Զանգակ-97» հրատ․, Եր․, 224 էջ (P‘ostajyan T. (2006): Akanavor hay grakan demk‘er, «Zangak-97» hrat., Er., 224 ēj)։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-03-13

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Մուրադյան Ա. (2026). Լևոն-Զավեն Սյուրմելյան հայ բանաստեղծը ՝ ամերիկացի անգլիագիր վիպասան. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 17(1(49), 61-76. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.1.061