«Բնակավայր, տուն» հասկացույթի հնդեվրոպական բառային նշանակումները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.088

Բանալի բառեր:

«Բնակավայր/տուն» հասկացույթ, բնիկ բառեր, «Պատմութիւն Հայոց», Մովսես Խորենացի,, դասական գրաբար, արդի արևելահայերեն,, իմաստային տեղաշարժեր, բառակազմություն

Ամփոփում

Լեզվական հասկացութաբանությունը արդի ինքնուրույն գիտակարգ է, որը ուսումնասիրում է լեզվական երկպլան միավորների, մասնավորապես՝ բառերի բովանդակային յուրահատկությունները, ընդ որում արտահայտության և բովանդակության նշյալ պլանները կարող են շատ լայն ըմբռնումներ ունենալ, այսինքն՝ բառը կարող է քննվել և՛ որպես գաղափարական խորհրդանիշ, և՛ որպես համընդհանուր առարկայական գաղտնագիր (կոդ), և՛ որպես բառաքերականական դաշտ։ Հասկացույթների բառային նշանակումները յուրաքանչյուր լեզվում արտահայտում են տվյալ լեզվի կրող հանրույթի մտածողության և աշխարհընկալման, մշակույթի ազգային յուրահատկությունները, որոնք տարբեր ժամանակներում կարող են կրել առանձին փոփոխություններ, սակայն բնորոշվում են ընդհանրական կայունությամբ։ Այս հոդվածում  քննել ենք V դարի հայոց պատմագրության նշանավոր գործիչ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկի գրաբար բնագրում «բնակավայր, տուն» հասկացույթի լեզվական տարբեր նշանակումները՝ առանձնացնելով դրանց բնիկ միավորները՝ իրենց իմաստային բովանդակությամբ հին հայերենից մինչև արդի արևելահայերեն։ «Պատմութիւն Հայոց» երկում առանձնացրել բնիկ, հնդեվրոպական ծագման շուրջ 55 բառ, որոնք այս կամ այն ծավալով արտահայտում են «բնակավայր, տուն» հասկացույթի ընկալումները հին հայերենում, անդրադարձել ենք դրանց իմաստային և բառակազմական բնութագրին, հնչյունական պատկերին։ Մեր ուսումնասիրած հասկացույթի բառային միավորները հիմնական բառաֆոնդին են պատկանում, կիրառման մեծ հաճախականություն ունեն, հետազոտության մեջ ընդգրկել ենք թե՛ հասարակ, թե՛ հատուկ անունները։

Հեղինակի կենսագրությունը

  • Նարինե Դիլբարյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

Հղումներ

․ Семинар "Проблемы лингвоконцептологии" (xn--b1abhjmcpdhbn0bzc.xn--p1ai)․

․ Воркачев С.Г. Концепт как «зонтиковый термин» // Язык, сознание, коммуникация. Вып. 24. - М., 2003. - С. 5–12․

․ Գ․Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր․, 2010։

․ Հր․Աճառյան, Հայերեն արմատական բառարան, Եր․, 1926։

․ Հր․Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, Եր․, 1942։

․ Էդ․Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր․, 1976, էջ 1384։

․ Հայր Գաբրիել Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմելեան, Հայր Մկրտիչ Աւգերեան // Նոր բառգիրք հհայկազեան լեզուի, Եր․, 1979։

․ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ուսանողի գրադարան, Եր․, 1981։

․ Էդ․ Աղայան, Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Եր․, 1974։

․ Ա․ Աբաջյան, Ն․Դիլբարյան, Ա․Յուզբաշյան, Հայոց լեզվի պատմություն, Եր․, 2017։

․ Ստ․Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Եր․, 1944։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-07

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Դիլբարյան Ն. (2025). «Բնակավայր, տուն» հասկացույթի հնդեվրոպական բառային նշանակումները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(1 (46), 88-103. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.088

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>