ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԽԹԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i2.134Բանալի բառեր-:
տարածական կողմնորոշում, հայելային նեյրոններ, նկարագրական մտածողություն, պատկերավոր մտածողություն, ինտեգրացիոն գործառույթԱմփոփում
Երեխայի զարգացումը և սոցիալականացումը ենթադրում է տարիքին բնորոշ մանկավարժական և սոցիալական իրավիճակների ստեղծում, որը ենթադրում է այնպիսի գործունեության կազմակերպում, որը նպաստում է մտածողության զարգացմանը: Երեխայի տեսողական-պատկերավոր մտածողությունը, որտեղ հիմնական միավորը պատկերն է, ի հայտ է գալիս 2-3 տարեկանում և առաջնային է մինչև 6-7 տարեկանը։ Պատկերավոր մտածողության բազմազանության արդյունքում ձևավորվում է տարածական մտածողությունը. երեխան գործում է տարածական պատկերներով՝ հիմնվելով այդ պատկերների ստեղծման վրա՝ առարկաների տարածական հատկությունների և հարաբերությունների ընկալման (կամ ներկայացման) միջոցով: Նախադպրոցական տարիքի երեխաների տարածական մտածողության զարգացման ուսումնասիրությունն իրականացվել է այնպիսի գիտնականների կողմից, ինչպիսիք են՝ Գ.Գ. Գրիգորիևան, Ա.Ն. Դավիդչուկը, Տ.Ս. Կոմարովան, Լ.Վ. Կուցակովան, Լ.Ա. Պարամոնովան, Ն.Պ. Սակուլինան, Ն.Ֆ. Տարլովսկայան և շատ ուրիշներ: Տարածական մտածողությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու գործունեության մեծ մասը, հետևաբար դրա զարգացումն ու ձևավորումը կարևոր մասն է հետագա կյանքում երեխայի անհատականության բարեհաջող ձևավորման համար: Մարդու հոգեկանի կառուցվածքում այն պատասխանատու է տարածության մեջ կողմնորոշվելու, մարդու մտքում տարածության պատկերների ստեղծման և տարբեր խնդիրների լուծման գործընթացում դրանց օգտագործման համար։
Մեր ուսումնասիրության ընթացքում բացահայտեցինք հայելային նեյրոնների դերը ուղեղի ավելի բարձր ինտեգրացիոն գործառույթների իրականացման գործում: Զարգացման խանգարում ունեցող վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների տարածական կողմնորոշման ձևավորումը արդյունավետորեն իրականացվում է շարժողական և խոսքային գործունեության զարգացման, ուղղման և խթանման աշխատանքների հիման վրա։ Պետք է ուշադրությունը հրավիրել ուսուցման փոխներգործուն մեթոդների կիրառմանը, առաջնահերթությունը տալով շարժողական հմտությունների խթանման ու շտկման աշխատանքների վրա։
Հղումներ
Базян А.С. Зеркальные нейроны, физиологическая роль, особенности функционирования и эмоционально насыщенная когнитивная карта мозга. Успехи физиологических наук. Том 50. № 2. 2019, с. 42-62.
Баймуратов Д.Ж., Жетбисаева Г.О., Наркулова Б.А. Дидактические игры и упражнения как средство развития пространственной ориентации у детей дошкольного возраста. Педагогические науки. Международный журнал экспериментального образования. №4. 2013, с. 14-17.
Глозман Ж.М. Практическая нейропсихология. Опыт работы с детьми, испытывающими трудности в обучении. М.: Генезис, 2019, 336 с.
Григоренко Н.Ю., Астахова Л.Б. Формирование пространственных представлений в работе по стимуляции и коррекции речевых и двигательных навыков у детей раннего и дошкольного возраста с ОВЗ на базе ДОО. Педагогическое образование в России. 2016, 102-107 с.
Лебедева Н.Н., Зуфан А.И., Мальцев В.Ю. Система зеркальных нейронов мозга: Ключ к обучению, формированию личности и пониманию чужого сознания. Успехи физиологических наук. 2017, том 48, № 4, с. 16-28.
Овчарова Е.С. Этапы формирования пространственных представлений у дошкольников. Инновационная наука. №4-2. 2022, 110-112 с.
Риццолатти Дж., Синигалья К. Зеркала в мозге. О механизмах совместного действия и сопереживания. Разумное поведение и язык. ЯСК. М. 2012, 191 с.
Филатова И.А. Развитие пространственных представлений у дошкольников с нарушениями речи. М.: Книголюб, 2010. 48 с.
Хисматулина А.М. Использование психологических подходов в коррекции речевых нарушений. Глобус: психология и педагогика. 2019. № 5, с. 15–21.
Dapretto M., Davies M.S., Pfeifer J.H et al. Understanding emotions in others: Mirror neuron dysfunction in children with autism spectrum disorders // Nat. Neurosci. 2006. V. 9. P. 28–30.
Hickok G. Eight problems for the mirror neuron theory of action understanding in monkeys and humans // J. Cogn. Neurosci. 2009. V. 21. № 7. P. 1229–1243.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Hasmik Mkrtchyan, Seda Mushegyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.