ՄԱՆԿԱՎԱՐԺ-ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՋԻՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՉՄԱՆ ՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.344Բանալի բառեր-:
ուսուցում, դաստիարակություն, նորարար ուսուցիչ, հետազոտող մանկավարժ, ուսուցչի անձնային որակներ, մասնագիտական կոմպետենցիաներԱմփոփում
Դարեր շարունակ մանկավարժական գործընթացի կազմակերպման հարցում ուսուցչի դերակատարությունն ու կարևորությունն անհերքելի փաստ են եղել, ինչն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, ուստի ուսուցչի կերպարի վերափոխման, կատարելագործման, անձնային ու մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված մանկավարժի, նրա գործառույթների վերանայման անհրաժեշտություն կա։ Ուսուցման և դաստիարակության ոչ մի տեխնոլոգիա չի կարող օգնել ուսուցչին արդյունավետ իրականացնելու իր մասնագիտական գործունեությունը, եթե նա ինքն անձնային և մասնագիտական առումով պատրաստ չէ դրան: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում մեծ նշանակություն է տրվել ուսուցչի անձին և մասնագիտությանը, իսկ այսօր՝ նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության առկայության ու զարգացման պայմաններում, առավել քան կարևորվում է ուսուցչի դերը՝ որպես XXI դարի մարտահրավերներին դիմակայող, բարոյական արժեհամակարգի կրող ու փոխանցող, հետազոտող ու նորարար մանկավարժի:
Առինքնող ուսուցչի և հետազոտող մանկավարժի նորարար ու ինքնատիպ կերպար է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Վեհափառը, որն իր ողջ մանկավարժական գործունեության ընթացքում եղավ և մնաց այնպիսին, ինչպիսի սերունդ որ պատրաստեց իր մանկավարժական բեղուն գործունեության ընթացքում։ Իր բազմաբովանդակ կյանքի մեծագույն մասը նվիրաբերելով մանկավարժի շնորհակալ ու անձնազոհ առաքելությանը՝ Վեհափառ հայրապետը սահմանեց՝ ինչպիսին պիտի լինեն իրական մանկավարժն ու ուսուցիչը՝ հիմքում դնելով ինքնազարգացման ու անձնանվիրումի կարևորագույն բաղադրիչները։
Հղումներ
1. Garegin A. Kathoghikos, «Khorhe yev mtir…», S. Ejmiatcin, 1995 th․, 287 ej.
2. Garegin I: Havatqi yntcan, khmb. Iris Papazyani, Kanada, 2009 th․, 320 ej.
3. Garegin A․ Kathoghikos Amenayn Hayots, Keanqy i haghorduthean ynd Astutcoy, Kṙonakan, Astuatcabanakan Yev Hayagitakan erker, London, 2015 th․, 500 ej.
4. Garegin A. Amenayn Hayots Kathoghikos, «Zruycner Jovanni Guaytayi het», (erkrord hratarakuthyun), S. Ejmiatcin, 2001 th․, 291 ej.
5. Garegin A․ Kathoghikos Amenayn Hayots, Dzernark hovuakan astuatcabanuthyan, Mayr Athor Surb Ejmiatcin, 1996 th․, 176 ej.
6. Harutyunyan N., Bisharyan H., «Hay mankavarzh kathoghikosner», Yerevan, 2012 th․, 104 ej.
7. Vardan Devrikyan, «Vehapar Hayrapeti gahakaluthyan mek tarin», «Ejmiatcin» amsagir, S. Ejmiatcin, 1996 th․, D.
8. G. Ananyan, Gitnakann u mankavarzhy, «Ejmiatcin» amsagir, 1995 th․
9. Nshanavor tchemaranakanner, prak 1, Ejmiatcin: Mayr Athor Surb Ejmiatcin, 2005 th․, 467 ej.
10. M. Vardanyan, Kronits usutcichneri patrastman nor dasyntaci bacumy Araratyan Hayrapetakan temum, «Ejmiatcin» amsagir, S. Ejmiatcin, 1995 th․, Zh–ZhA–ZhB.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Victoria Baghdasaryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.