«­ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ​​Ո­ԼՈՐ­ՏՈՒՄ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏԱ­ԿԱՆ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ­ՆԵ­ՐԻ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՄԱՆ ՀԻ­ՄՈՒՆՔ­ՆԵՐ» Ա­ՌԱՐ­ԿԱՆ ՈՐ­ՊԵՍ ԲԱ­ԿԱ­ԼԱՎ­ՐԻ­Ա­ՏԻ ՈՒ­ՍԱ­ՆՈՂ­ՆԵ­ՐԻ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏԱ­ԿԱՆ ​​ՀՄ­ՏՈՒԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՁԵ­ՎԱ­ՎՈՐ­ՄԱՆ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՄԻ­ՋՈՑ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.097

Բանալի բառեր-:

հետազոտական հմտություններ և կարողություններ, ընդհանուր դիդակտիկ և կազմակերպչամեթոդական սկզբունքներ, ավանդական, ակտիվ և ինտերակտիվ մեթոդներ, ուսուցման փուլեր, վերջնարդյունքներ

Ամփոփում

­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում բարձ­րա­գույն կր­թու­թյան հա­մա­կար­գը բնո­րոշ­վում է կր­թու­թյան զար­գաց­մանն ո­ւղղ­ված բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նաց­մամբ՝ ազ­գային առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րին ու մի­ջազ­գային չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Սա հատ­կա­պես կար­ևոր է բա­կա­լավ­րի­ա­տի կր­թա­կան ծրագ­րում, ո­րում հա­տուկ ը­նդ­գծ­վում է ա­պա­գա մաս­նա­գետ­նե­րի հե­տա­զո­տա­կան հմ­տու­թյուն­նե­րի ու կա­րո­ղու­թյուն­նե­րի դե­րը։ Թեև բազ­մա­թիվ ու­սում­նա­կան ա­ռար­կա­նե­րի շր­ջա­նա­կում դի­տարկ­վում են ու­սա­նող­նե­րի հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման, նրանց մոտ հա­մա­պա­տաս­խան կա­րո­ղու­թյուն­նե­րի ու հմ­տու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման հար­ցե­րը։ Սա­կայն դա հա­ճախ ան­կա­նոն բնույթ է կրում և ամ­բող­ջու­թյամբ չի ա­պա­հո­վում ու­սա­նող­նե­րի մոտ հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման վե­րա­բե­րյալ հա­մա­կարգ­ված ու լի­ար­ժեք պատ­կե­րա­ցում։ Այդ պատ­ճա­ռով էլ ներդր­վել է «­Մաս­նա­գի­տա­կան ո­լոր­տում հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հի­մունք­ներ» ու­սում­նա­կան ա­ռար­կան։ Ար­դյու­նա­վետ դա­սա­վան­դումն ու վերջ­նար­դյունք­նե­րի ձեռք­բե­րու­մը, ան­կաս­կած, մե­ծա­պես ո­րոշ­վում են դա­սա­վանդ­ման սկզ­բունք­նե­րի ու մե­թոդ­նե­րի ճիշտ ը­նտ­րու­թյամբ։ Սրա­նով էլ պայ­մա­նա­վոր­ված է սույն հոդ­վա­ծի ար­դի­ա­կա­նու­թյու­նը։

Հե­տա­զո­տու­թյան նպա­տակն է ը­նդ­հան­րաց­նել և վեր­լու­ծել «­Մաս­նա­գի­տա­կան ո­լոր­տում հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հի­մունք­ներ» ու­սում­նա­կան առար­կայի դա­սա­վանդ­ման փոր­ձը, բա­ցա­հայ­տել ու­սա­նող­նե­րի հե­տա­զո­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի ու հմ­տու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը նպաս­տող ա­ռա­վել ար­դյու­նա­վետ սկզ­բունք­ներն ու մե­թոդ­նե­րը:

Գի­տա­կան ​​­նո­րույ­թը «­Մաս­նա­գի­տա­կան ​​ո­լոր­տում հե­տա­զո­տա­կան աշ­խա­տան­քի իրա­կա­նաց­ման հի­մունք­ներ» ա­ռար­կայի դա­սա­վանդ­ման սկզ­բունք­նե­րի ու մե­թոդ­նե­րի ճշգրտ­ման մեջ է՝ հիմն­ված դա­սա­վանդ­ման փոր­ձի ը­նդ­հան­րաց­ման ու դրանց կի­րառ­ման վրա, ո­րոնք ո­ւղղ­ված են ու­սա­նող­նե­րի մո­տի­վա­ցի­այի բարձ­րաց­մա­նը, ու­սա­նող­նե­րի հե­տա­զո­տա­կան ​​հմ­տու­թյուն­նե­րի ու կա­րո­ղու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը։

­Գի­տա­կան ​​գ­րա­կա­նու­թյան ու դա­սա­վանդ­ման փոր­ձի վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տա­լիս, որ սույն ա­ռար­կայի ար­դյու­նա­վետ ու­սուց­ման հա­մար նպա­տա­կա­հար­մար է հա­մադ­րել մե­թո­դա­բա­նա­կան տար­բեր մո­տե­ցում­ներ՝ հաշ­վի առ­նե­լով ու­սա­նող­նե­րի հնա­րա­վոր դժ­վա­րու­թյուն­ներն ու տրա­մադ­րե­լով մե­թո­դա­կան հա­մա­պա­տաս­խան ա­ջակ­ցու­թյուն։ Ա­ռար­կայի նե­րա­ռու­մը ու­սում­նա­կան ծրագ­րում է­ա­կա­նո­րեն նպաս­տում է ու­սա­նող­նե­րի հե­տա­զո­տա­կան ​​հմ­տու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը և խթա­նում գի­տա­կան ​​​​­գոր­ծու­նե­ու­թյան նկատ­մամբ նրանց հե­տաքրք­րու­թյու­նը։

Հղումներ

1. Asatryan L.T., Mankavarzhakan hetazotutyunneri metodabanutyun, Us. Dzernark. L.T. Asatryan, G.H. Hakobyan, Yer., Artagers hrat., 2011, 179 ej. (in Armenian)

2. Hovhannisyan A., Mankavarzhakan voronoghakan hetazotakan gortsuneutyuny bardzraguyn usumnakan hastatutyunum, Krtutyuny 21-rd darum, Tiv 2 (2), Yer., 2019, ej 13-24. (in Armenian)

3. Aktivniye i interaktivniye metody obucheniya, Uchebnoe posobie. Pod red. V.I. Grebenyukova, Nizhnevartovsk, izd-vo Nizhnevart. gos. un-ta, 2014, 155 s. (in Russian)

4. Gubaidullina G.N., Metodika prepodavaniya pedagogiki, uchebnoe posobie, Ust-Kamenogorsk, Izdatelstvo VKGU im. S. Amanzholova, 2012, 248 s. (in Russian)

5. Innovatsionniye protsessi v obrazovanii, Uchebno-metodicheskoe posobie dlya magistrov, bakalavrov, studentov ochnogo i zaochnogo otdeleniy, slushateley programm dopolnitelnogo obrazovaniya pedagogicheskogo universiteta. Stenyakova N.E., Penza, Penzenskiy gosudarstvenniy universitet, 2013, 98 s. (in Russian)

6. Kraevskiy V.V., Metodologiya pedagogiki: noviy etap, ucheb. posobie dlya stud. vissh. ucheb. Zavedeniy, V.V. Kraevskiy, E.V. Berezhnova, M., Izdatelskiy tsentr Akademiya, 2006, 400 s. (in Russian)

7. Obraztsov P.I., Metodologiya pedagogicheskogo issledovaniya, uchebnik dlya vuzov. P.I. Obraztsov, 2-e izd., ispr. i dop., M., Izdatelstvo Yurayt, 2025, 156 s. (in Russian)

8. Popkov V.A., Korzhuev A.V., Teoriya i praktika visshego professionalnogo obrazovaniya, ucheb. posobie dlya sistemi dopolnitelnogo pedagogicheskogo obrazovaniya, M., Akademicheskiy Proyekt, 2004, 432 s. (in Russian)

9. Slastyonin V.A. i dr., Pedagogika, ucheb. posobie dlya stud. vissh. ped. ucheb. Zavedeniy, V.A. Slastyonin, I.F. Isaev, E.N. Shiyanov, pod red. V.A. Slastyonina, 2-e izd., stereotip, M., Izdatelskiy tsentr Akademiya, 2003, 576 s. (in Russian)

10. Taubaeva Sh.T., Bulatbaeva A.A., Metodologiya i metody pedagogicheskogo issledovaniya, uchebnoe posobie, Sh. Taubaeva, A.A. Bulatbaeva, Almati, Kazak universitet, 2020, 214 s. (in Russian)

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-24

Ինչպես մեջբերել

«­ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ​​Ո­ԼՈՐ­ՏՈՒՄ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏԱ­ԿԱՆ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ­ՆԵ­ՐԻ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՄԱՆ ՀԻ­ՄՈՒՆՔ­ՆԵՐ» Ա­ՌԱՐ­ԿԱՆ ՈՐ­ՊԵՍ ԲԱ­ԿԱ­ԼԱՎ­ՐԻ­Ա­ՏԻ ՈՒ­ՍԱ­ՆՈՂ­ՆԵ­ՐԻ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏԱ­ԿԱՆ ​​ՀՄ­ՏՈՒԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՁԵ­ՎԱ­ՎՈՐ­ՄԱՆ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՄԻ­ՋՈՑ. (2025). Կրթությունը 21-րդ դարում, 7(2), 97-108. https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.097

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները