Վ.Պ.ԿԱՇՉԵՆԿՈՅԻ ՍՈՑԻԱԼ- ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԸ «ԱՌՈՂՋԱՐԱՆ- ԴՊՐՈՑ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v5.i1.196Բանալի բառեր-:
Առողջարան-դպրոց, «հումանիստական դեղորայք», մտորումների սենյակ, ձեռքի աշխատանքի մեթոդիկա, աշխատանքի թերապիաԱմփոփում
Վ.Պ.Կաշչենկոյի սոցիալ-մանկավարժական փորձը իր ժամանակի համար նորարարություն է: Նրա առաջարկած համակարգը օգնել է ռիսկային խմբերում գտնվող երեխաների սոցիալականացումն արդյունավետ դարձնել: Առողջարան-դպրոցի ստեղծումը, որի գործունեության հիմքում հումանիստական մանկավարժության դրույթներն են, հնարավորություն է տվել ռիսկային խմբերի երեխաներին՝ հաշվի առնելով նրանց խնդրի առանձնահատկությունները սոցիալականացվել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտում՝ միաժամանակ բուժվել, կրթվել և դաստիարակել: Առողջարան- դպրոցը ձևավորվել է «ընտանիք» մոդելի հիման վրա՝ երեք ընտանիքներ, որոնք իրենց գործունեությամբ անկախ են՝ յուրաքանչյուրն իր բուժական, կրթական, դաստիարակչական ծրագրերով,սակայն կոլեկտիվ աշխատանքային գործունեությունը՝ այգու խնամքը, ձեռքի աշխատանքի վրա հիմնված տարբեր առարկաների պատրաստումը, երգչախմբի մասնակցությունը նրանց միավորել է: Առողջարան-դպրոցում մասնագիտական թիմը կիրառելով տարբեր նորարարական տեխնոլոգիաներ և մեթոդիկաներ՝ արտ թերապիայից՝ երաժշտաթերապիա, նկարչաթերապիա, պար, աշխատանքի թերապիա և յուրաքանչյուր ընտանիքի համար կիրառելով ուսումնառության հարմարեցված ծրագրեր կարողացել է ապահովել երեխաների սոցիալականացումը: Վ.Պ․Կաշչենկոն կարողացել է հասնել իր որդեգրած կարգախոսին՝ սահմանափակ կարողությունը դատավճիռ չէ:
Հղումներ
Кащенко А. В., И все это было… // Дефектология, 2006, № 3, с. 11-13.
Санаторий-школа для дефективных детей в заведывании доктора В. П. Кащенко, М.: Городская типография, 1911, 30 с.
Кащенко А. В., И все это было… // Дефектология. 2006. № 4, с. 12-13.
Кащенко В. П., Педагогическая коррекция. Исправление недостатков характера у детей и подростков. М., 1992. с. 206.
Кащенко В. П., Педагогическая коррекция: Исправление недостатков характера у детей и подростков. 6-е изд. М.: «Академия», 2010. с. 22.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Ghazaryan Arevik

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.