ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՕՐՄԱՆՅԱՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v5.i2.284Բանալի բառեր-:
մանկավարժական գործունեություն, մանկավարժական հայացքներ, դպրոցաշինություն, ուսուցիչ, դպրոցի տեսուչ, մեթոդ, դասախոս, հոգևոր հովիվԱմփոփում
Հոդվածում ներկայացված են արքեպիսկոպոս Մ. Օրմանյանի գիտամանկավարժական ժառանգությունը և գործունեությունը։ Այստեղ վերլուծված է տեսաբան և պրակտիկ մանկավարժ Մ․ Օրմանյանի մանկավարժական գաղափարները և հայացքները, որոնք վերաբերում են ազգային դպրոցին և դրա կազմակերպչական աշխատանքներին։ Նրա ժառանգությունը և հայացքները շատ արդիական են, ինչպես ուսուցիչների պատրաստման, այնպես էլ աշակերտների կրթության գործում։
Մինչև այսօր այս խնդիրները չեն ուսումնասիրվել, և առաջին անգամ է, որ մենք ուշադրություն ենք դարձնում այդ թեմային։ Ուսումնասիրելով այս թեման, մենք եկել ենք այն եզրակացության, որ նրա օրինակը, որպես մանկավարժ, ունի մեծ դաստիարակչական նշանակություն, իսկ ժառանգությունը արժանի է խոր և ամբողջական ուսումնասիրության։
Հոդվածը նվիրվում է արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանի ծննդյան 180-ամյակին։
Հղումներ
Գամաղելյան Մ. Գ., Նվիրում կրթական գործին, Երևան, 1986:
ՀՍՀ, հ.12, Երևան, 1986:
Պոզապալյան Հ. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի համառոտ կենսագրությունը, <<Էջմիածին>> ամսագիր, 1961, թիվ 5:
Սիրունի Հ., Օրմանյան և իր ժամանակը, <<Էջմիածին>> ամսագիր, 1961, թիվ 5-9, 11-12, 1962, թիվ 1-3:
Տեր-Մինասյան Ե., Կարապետ եպ. Տեր-Մկրտչյան, Մոսկվա, 1911:
Օրմանյան Մ., Հայրենապատում, Կ. Պոլիս, 1911:
Օրմանյան Մ., Համապատում, Կ. Պոլիս, 1911:
Օրմանյան Մ., Ազգապատում, Կ. Պոլիս, Երուսաղեմ, 1912-1927:
Օրմանյան Մ. Խոհք և խոսք, Երուսաղեմ, 1929:
Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին և իր պատմությունը, Անթիլիաս, 1952:
Օրմանյան Մ. Ծիսական բառարան, Անթիլիաս, 1957:
Օրմանյան Մ. Աթոռ Հայաստանյաց, Էջմիածին, 1972:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Tamarа Harutyunyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.