21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԻՑ ԴԵՊԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i2.042Բանալի բառեր-:
21-րդ դարի մանկավարժություն, , կրթական էկոհամակարգ, , դպրոցը որպես համայնք, , ուսուցչի դերը,, անձի զարգացում,, մշակութային միջավայր, , երեխայի ամբողջական զարգացում,, ուսուցիչը որպես մշակութային ճարտարապետ,, սոցիալ-մշակութային կրթություն, , գիտելիքների փոխանցում։Ամփոփում
Ժամանակակից կրթական համակարգը ապրում է ինքնության ճգնաժամ, որը պայմանավորված է քաղաքակրթական ուղենիշների փոփոխությամբ ու սոցիալ-մշակութային գործընթացների արագացմամբ։ Արդյունաբերական դարաշրջանում ձևավորված մանկավարժությունը անկարող է համարժեք արձագանքել 21-րդ դարի մարտահրավերներին։ Անհրաժեշտ է վերանայել դրա հայեցակարգային հիմքերը՝ գիտելիքների գործառական փոխանցումից մինչև անձի համալիր զարգացումը, աջակցելու ունակ ,մշակութային ու արժեքային միջավայրի ձևավորումը։ Հոդվածում փորձ է արվում տեսականորեն հիմնավորելու մանկավարժության մշակութային մոդելը որպես ապագայի ռազմավարություն, որտեղ դպրոցը դառնում է ոչ միայն ուսուցման վայր, այլև իմաստի ստեղծման ու մշակութային կրթության տարածք։
Հոդվածի արդիականությունը: Գիտելիքների փոխանցմանը կենտրոնացած մանկավարժության ավանդական մոդելները այլևս արդյունավետ չեն գլոբալիզացիայի ու թվայնացման համատեքստում անձնական զարգացման պահանջները բավարարելու համար։ Սա հրատապ է դարձնում նոր մոդելների որոնումը, որոնք կապահովեն սովորողների ամբողջական զարգացումն ու մշակութային կրթությունը։
Հոդվածի նպատակն է տեսականորեն հիմնավորել 21-րդ դարի մանկավարժության մշակութային մոդելը և առաջարկել դպրոցի՝ որպես անհատի համալիր զարգացմանը նպաստող մշակութային էկոհամակարգի գործնական մոդել։
Հետազոտության խնդիրներն են հստակեցնել կրթության մշակութային հարացույցի տեսական հիմքերը, մշակել դպրոցի՝ որպես մշակութային էկոհամակարգի գործնական մոդել, վերանայել կրթական արդյունքների գնահատման չափանիշները՝ հաշվի առնելով անձնական ու մշակութային զարգացումը, դիտարկել հոգևորի դերը մանկավարժական գործընթացում։
Հոդվածի նորույթը 21-րդ դարի մանկավարժության մշակութային հարացույցի հիմնավորման մեջ է, որը համատեղում է տեսական հիմքերը (հումանիստական, մշակութային-պատմական ու հոգևոր մանկավարժություն) և դպրոցի՝ որպես մշակութային էկոհամակարգի գործնական մոդելը, որտեղ կրթության հիմնական արդյունքները ոչ թե գիտելիքներն են, այլ անձնական դինամիկան, մշակութային ներգրավվածությունն ու հոգևոր զարգացումը։
Գործնական նշանակություն։ Ուսումնասիրության արդյունքները որոշակի գործնական նշանակություն ունեն 21-րդ դարի պայմաններում կրթական համակարգի արդիականացման համար։ Առաջարկվող մանկավարժության մշակութային հարացույցը կարող է կիրառվել դպրոցական պրակտիկայում կրթական ծրագրեր մշակելիս, որոնք ուղղված են ոչ միայն գիտելիքների ձեռքբերմանը, այլև մշակութային միջավայրի ձևավորմանը, սովորողների արժեքային կողմնորոշումների զարգացմանը, ստեղծագործական մտածողությանն ու հոգևոր կայունությանը, դպրոցական տարածքի կազմակերպման մեջ՝ մշակութային էկոհամակարգ ստեղծելիս, ներառյալ բաց կրթական տարածքներ, արհեստանոցներ, մշակութային դահլիճներ, որոնք ապահովում են կրթական ու մշակութային գործընթացների ինտեգրումը, կրթական արդյունքների գնահատման համակարգում՝ այլընտրանքային գործիքների (պորտֆոլիո, նախագծային աշխատանք, ինքնագնահատում, մանկավարժական դիտարկում) ներդրման միջոցով, որոնք թույլ են տալիս գրանցել ուսանողների անձնական դինամիկան և մշակութային ներգրավվածությունը, դպրոցի սոցիալ-մշակութային քաղաքականության մեջ՝ ծնողների, մշակութային հաստատությունների, արվեստի, գիտության ներկայացուցիչների ու տեղական համայնքի հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով, ինչը ամրապնդում է դպրոցի դերը որպես մշակութային կենտրոն։
Այսպիսով՝ հոդվածում առաջարկվող գաղափարներն ու մոդելները կարող են օգտագործվել ինչպես կրթական քաղաքականության մեջ, այնպես էլ դպրոցների, մանկավարժական համալսարանների ու մշակութային հաստատությունների գործնական գործունեության մեջ: Մշակութային մոդելի ներդրումը նպաստում է ամբողջական կրթական միջավայրի ստեղծմանը, որը ձևավորում է ներդաշնակ անհատականություն և հասարակության կայուն մշակութային զարգացում:
Հղումներ
1. Vygotsky L.S., Myshlenie i rechʹ. Moskva: Gosudarstvennoe sotsialʹno-ekonomicheskoe izdatelʹstvo, 1934, 324 s. (in Russian)
2. Fedotova M.V., Pedagogicheskaya psikhologiya: intuitsiya i kreativnostʹ v obrazovanii. Moskva: Izd-vo MGU, 2010, 284 s. (in Russian)
3. Biesta G., Good education in an age of measurement: Ethics, politics, democracy. Boulder: Paradigm Publishers, 2010, 147 p.
4. Elkins J., Art and education: Methods and philosophies. London: Routledge, 2003, 212 p.
5. Fromm E., Man for himself: An inquiry into the psychology of ethics. New York: Rinehart, 1947, 254 p.
6. Habermas J., The theory of communicative action. Vol. 1. Boston: Beacon Press, 1981, 465 p.
7. Kabat-Zinn J., Wherever you go, there you are: Mindfulness meditation in everyday life. New York: Hyperion, 1994, 278 p.
8. Maslow, A. H., A theory of human motivation. Psychological Review, 1943, 50(4), pp. 370–396.
9. Robinson, K., Out of our minds: Learning to be creative. Capstone, 2011, 326 p.
10. Stolz S., Webster C., Measuring in education: Philosophical investigations of justice and democracy within and beyond cultures of measurement. London: Routledge, 2020, 208 p.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Tigranuhi Hakobyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.