ՏԵՐՄԻՆԱՅԻՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v4.i2.086Բանալի բառեր-:
տերմինային բառաշերտ, փոխառյալ տերմիններ, տերմինակերտ նախածանցներ, վերջածանցներ, տերմինատարրեր, բուհական ուսուցումԱմփոփում
Սույն հոդվածը նվիրված է տերմինային բառապաշարի բուհական ուսուցման անհրաժեշտությունը հիմնավորելուն և մեթոդաբանության մշակմանը: Նպատակն է բուհական կրթության համակարգում, կարևորելով մասնագիտական տերմինաբանության ուսուցման խնդիրները, մշակել դրանց արդյունավետ մատուցման մեթոդիկա, ինչը կբարելավի տվյալ մասնագիտությամբ տերմինահամակարգի՝ ուսանողների կողմից յուրացման գործընթացը: Հոդվածում փորձ է կատարվել ներկայացնելու այդ հիմնախնդիրները և մատնանշելու ուսուցման գործընթացում մասնագիտական բառապաշարի արդյունավետ մատուցման ուղիները:
Լինելով ցանկացած լեզվի բառապաշարի ամենաարագ զարգացող և փոփոխվող մասը՝ բուհական մասնագիտական կրթության համակարգում գիտաբառերի դասավանդման խնդիրը կարևոր է և արդիական: Հոդվածի գիտական նորույթը մեր կողմից առաջարկվող ըստ մասնագիտացումների տերմինային բառապաշարի առաջացման ուղիների, ստուգաբանության, ուղղագրության, ուղղախոսության, տերմինակերտման առանձնահատկությունների, տերմինակազմության միջոցների, եղանակների, իմաստային դաշտերի հետևողական և նպատակային դասավանդման խնդրի վերհանումն է և արդյունավետ դասավանդման ուղիների մատնանշումը:
Հղումներ
Առաքելյան Հ. Թ. և ուրիշներ, Լատիներեն լեզու և բժշկական տերմինաբանություն, Երևան, 2008:
Գալստյան Ա., Լեզվաբանական տերմինների ուսումնասիրության մի քանի
հարցեր, Ջահուկյանական ընթերցումներ, Երևան, 2011:
Հովսեփյան Լ., Բառակազմության տիպեր, եղանակներ և միջոցներ,
Ջահուկյանական ընթերցումներ-2009, Երևան, 2009:
Պետրոսյան Հ. Ց., Տերմինագիտության հիմունքներ, դասագիրք, Երևան, 2010:
Սուքիասյան Ա. Մ. և ուրիշներ, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2017:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Karine Mikayelyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.