ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՑԻԿԼԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ

Authors

  • Գրիգորյան Անգին Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան https://orcid.org/0009-0006-3364-2968
  • Այվազյան Գայանե Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.90

Keywords:

ինտեգրված ուսուցում, բազմառարկա դասեր, համագործակցային հմտություններ, պլանավորման ձևաթղթեր

Abstract

Բնական գիտությունների ցիկլի առարկաների ուսումնասիրությունը աշակերտների շրջանում ձևավորում է բնության միասնականության մասին գաղափար։ Սակայն առկա դպրոցական ծրագրերը ենթադրում են մեծ թվով հասկացությունների յուրացում, որոնք գործում են որպես գիտելիքի առանձին տարրեր: Այդ պատճառով ուսումնական գործընթացում որոշակի խնդիրների լուծման և ուսուցման պլանավորված արդյունքների հասնելու համար կիրառվում են տարբեր տեսակի ուսուցման տեխնոլոգիաներ: Բնագիտական ցիկլի առարկաների դասավանդման գործընթացում անհրաժեշտ է նոր տեսակի ուսուցման տեխնոլոգիաների կիրառում, ինչպիսին է ինտեգրված դասի կազմակերպումը։

Բնագիտական առարկայախմբերի ինտեգրացիան հնարավորություն է տալիս լուծելու կենսաբանական գործընթացների մասին գիտելիքների կոմպլեքս ուսումնասիրման ու ձևավորման հարցը: Արդյունքում առաջ է գալիս գիտելիքների ինտեգրացիայի գաղափարը:

Ուսուցիչների ինտեգրված ուսուցման կազմակերպման հմտությունների զարգացման ուղիներից է դասի ճիշտ պլանավորումն ու վերլուծությունը։ Այս հոդվածում առաջարկում ենք դասի կառուցվածքի և վերլուծության ձևաթղթեր՝ որպես ինտեգրված դասի պլանավորման և անցկացման արդյունավետության բարձրացման միջոց։ Առաջարկված ձևաթղթերով կազմվել են ինտեգրված դասի պլաններ, որոնք փորձարկվել են Շիրակի մարզի մի շարք դպրոցներում։

Անցկացվող ինտեգրված դասերի արդյունավետությունն  ապահովելու և հետագա կատարելագործում իրականացնելու համար, յուրաքանչյուր դասից հետո ուսուցչի և այլ մասնագետների կողմից վերլուծվել են դասերը՝ նշելով  դրանց ուժեղ և թույլ կողմերը։ Այս վերլուծությունն էլ թույլ է տալիս ինտեգրված դասի ճիշտ կազմակերպում և կատարելագործում։ Ուսուցիչների և ուսանողների գնահատմամբ վերոնշյալ դպրոցներում փորձարկված ինտեգրված դասերը եղել են բավականին արդյունավետ, իսկ առաջարկվող ձևաթղթերը՝ օգնող։

Author Biography

Գրիգորյան Անգին, Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

References

Ադամյան Ն., Ջիվանյան Հ., Գրիգորյան Ա. - Նկատառումներ «Բնագիտություն» ինտեգրված առարկայի դասավանդման վերաբերյալ // Համահայկական 2-րդ կրթական գիտաժողով Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» Գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 20-21 նոյեմբեր, 2009 «Բնագետ» հատուկ թողարկում, 2009, էջ 100-101

Ադամյան Ն., Ավագյան Կ., Ամազարյան Ա., Միքայելյան Հ.։ Ինտեգրացված ուսուցման առանձնահատկությունները // Բնագետ 1. 2017, էջ 23-28

Ադամյան Ն., Ավագյան Կ., Ամազարյան Ա., Միքայելյան Հ.- Ինտեգրված դասերի պլանավորման մոտեցումներ // «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» Համահայկական գիտաժողովի նյութերի ժողովածու էջ 131-137։ Երևան-2018 ՀՌՀ հրատարակչություն

Ադամյան Ն., Ավագյան Կ., Ամազարյան Ա., Միքայելյան Հ.։ Ջուրը գիտելիքների խաչմերուկում - Ուսումնամեթոդական ձեռնարկ // Երևան, «Արման Ասմանգուլյան», 2018 - 467 էջ

Զադոյան Ա. Մ. - Ինտեգրված ուսուցումը որպես կրթության որակի բարձրացման գործոն // <<Գիտական տեղեկագիր>> N 1: Պրակ Բ: էջ 83-90: Գյումրի 2019:

Бурлаченко Я.Н., Бобрешова И.О., Гейда Н. С. Интегрированный урок по математике и биологии «Координаты на плоскости» Педагогика . «Молодой учёный» . № 29 (319) Июль 2020 г 164-166

Гультяева Т.В. , Трубинова Е.А. , Ванюкова Е.С. Интегрированный урок как средство межпредметного взаимодействия VIII Международная научно-практическая конференция «Актуальные направления научных исследований: перспективы развития»: материалы VIII Междунар. науч-практ. конф., 2019.- ц.37-38,-ISBN 978-5-6042714-3-8.

Гуреева С.В. Интегрированное и проектное обучение: планирование и проведение уроков / С.В. Гуреева // Учебный год. – 2016. - № 2(43). – С. 55-56.

Ногаева И.С. Интегрированные уроки как одно из средств повышения активности обучающихся на уроках в старших классах / И.С. Ногаева, К.О. Еналдиева // Современные технологии в образовании. – 2014. – № XIV-2. – С. 54-59.

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Գրիգորյան Ա., & Այվազյան Գ. (2023). ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՑԻԿԼԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 90–101. https://doi.org/10.46991/ai.2023.1.90

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն