ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐՏԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10782

Keywords:

Ընտանեկան արվեստաբուժություն, մանկավարժական ախտորոշում, արտտեխնոլոգիա, հոգեբանամանկավարժական աշխատանք, սոցիալ-հոգեբանական աջակցություն

Abstract

Ընտանիքի հետ տարվող աշխատանքներում սոցիալական մանկավարժի մասնագիտական տեխնոլոգիաներին զուգահեռ արվեստաբուժության ընձեռած հանրավորություններից օգտվելը թույլ է տալիս կազմակերպել ախտորոշման, այնուհետև՝ շտկման գործընթացները: Դրանք օգնում են ախտորոշել առկա խնդրի պատճառականությունը՝ տալով դրանց համապատասխան լուծումներ:

Ընտանիքի հետ տարվող աշխատանքների բազմաձևու­թյունն ընտանիքում առկա սոցիալ-հոգեբանական, հոգեբանամանկավարժա­կան հիմնախնդրի լուծման տեսանկյունից կարևոր է, և դրանք արդյունավետ կլինեն, եթե սոցիալական մանկավարժը կարողանա ոչ միայն երեխային, այլև նրա ընտանիքի անդամներին մասնակից դարձնել ընտանիքի յուրաքանչյուր անդամին վերաբերող ցանկացած խնդրի լուծման կառուցողական գործըն­թաց­ներին: Արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կկարողանա արժեքային վերա­ձևա­կերպումներ տալ խնդրին, դրական լուծման դաշտ բերել այն և գիտակցել, որ ընտանիքում ծագած յուրաքանչյուր խնդրի համար պատասխանատու է հասարակության այս «փոքրիկ բջջի» յուրաքանչյուր անդամ:

Հիմնախնդրին առնչվող արդիական այլ հետազոտությունների և հրա­տարակությունների կարճ վերլուծություն: Ընտանեկան արտթերապևտիկ տեխնոլոգիաների համակողմանի ուսումնասիրություններին վերաբերող աշ­խա­տություններ ունեն ամերիկացի նշանավոր արտթերապևտներ Հաննա Կվյատ­կովսկան, Ջուդիթ Ռուբինը, Հելեն Լանդգարթենը, որոնք իրենց պրակ­տիկ հետազոտությունների փորձի հիման վրա արժեքավոր տեխնոլոգիաներ են մշակել կիրառական մանկավարժությամբ և հոգեբանությամբ զբաղվողների համար:

Հոդվածի նպատակը: Վերլուծել և ներկայացնել ժամանակակից արվես­տա­բուժության միտումները, ինչպես նաև բացահայտել ընտանեկան հիմնա­խնդիր­ներ լուծելու տեսանկյունից արտտեխնոլոգիաների կիրառության առանձնա­­­հատկությունները:

Հետազոտության նորույթը: Ընտանեկան արվեստաբուժության տեխնո­լո­գիաները առաջին անգամ են դիտարկվում սոցիալական մանկավարժի աշխա­տանքում՝ որպես արդյունավետ որոշումներ կայացնելու, աշխատանքային կրեա­տիվ ոճի ձևավորման այլընտրանքներ:

References

Օգտագործված գրականության ցանկ

Հարությունյան Ն., Ղազարյան Ա., Ղուկասյան Լ., Սոցիալական մանկավար¬ժու-թյուն, ԵՊՀ հրատ., 2017, 334 էջ:

Ландгартен Х., Семейная арт-психотерапия // Игровая семейная психотерапия / Под ред. Ч. Шеффера и Л. Кери., СПб: Питер, 2001, 267с.

Медведева Е.А., Артпедагогика и арттерапия в специальном и инклюзивном обра¬зо-вании, Москва, Юрайт, 2019, 270 с.

Мамайчук И.И., Психокорекционные технологии для детей с проблемами в раз-витии, Москва, Юрайт, 2019, 319 с.

Пролкс Л., Групповая арт_терапия с маленькими детьми и их родителями // Арт-терапия- новые горизонты / Под ред. А.И. Копытина, М.: Когито-Центр, 2006, 204 с.

Downloads

Published

2023-09-04

How to Cite

Հայրապետյան . Լ. (2023). ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐՏԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 2(2), 90–99. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10782

Issue

Section

Մանկավարժության գիտաճյուղեր