ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

Authors

  • Ֆրունզ Ղազարյան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիստուտ

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i5.10866

Keywords:

Առողջություն, առողջ ապրելակերպ, աշակերտներ, ֆիզիկական կուլտուրայի դաս, տարիք, ֆիզկուլտուրային կրթություն, սոցիոլոգիական հարցում:

Abstract

Մեր երկրում, կրթական համակարգը նախատեսում է ոչ միայն սովորող երիտասարդության ուսուցումն ու դաստիարակությունը, այլև նրանց առողջության ամրապնդումն ու պահպանումը: Այս խնդիրն արտացոլված է արդի կրթության մեջ, որտեղ առաջնահերթ ուղղությունն աշակերտների առողջ ապրելակեր-պի ձևավորումն է:
Հիմնախնդիրը: Ներկայումս, սոցիալ-տնտեսական խնդիրներից ելնելով, սովորող-ների առողջական վիճակը մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ աշակերտ-ները բավարար չեն արժևորում սեփական առողջությունը և միշտ չէ, որ տիրապետում են առողջության ամրապնդմանն ու պահպանմանն ուղղված համապատասխան գի-տելիքների, հմտությունների և սովորույթների: Մյուս կողմից, մշտապես աճում է ուսումնական բեռնվածությունը, իսկ աշակերտներն իրենց ազատ ժամանակի զգալի մասը հատկացնում են համակարգչային խաղերին: Այս և այլ գործոնները լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար:
Առողջ ապրելակերպը գիտական հիմնավորում է ստացել 20-րդ դարի վերջին, երբ հստակ սկսեց դրսևորվել առողջության և ապրելակերպի միջև եղած փոխադարձ կապը [8]:
Ընդհանուր առմամբ «առողջ ապրելակերպը» բնութագրում է մարդու ճիշտ վար-քագիծն առօրյա կյանքում՝ ուղղված սեփական առողջության պահպանմանը, ինչը պայման ու նախադրյալ է լիարժեք կյանքի համար [9, էջ 40-46], [3], [4], [6, էջ 231-234]:
81
Դա առավել քան կարևոր է, քանի որ ճիշտ կազմակերպված առողջ ապրելակերպը նպաստում է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից ու գործոններից (աղ-մուկ, ջերմաստիճանային և մթնոլորտային ճնշման տատանումներ, աղտոտված օդ և այլն) պաշտպանվածությանը և վնասակար սովորությունների դեմ պայքարին [11], [12], [13, էջ 16-20], [14, էջ 311-320], [1], [5, էջ 88-93]:
Վերջին 10-20 տարիների ընթացքում ԱՊՀ տարբեր երկրներում նկատվում են աշակերտների առողջական վիճակի շեղումներ [10, էջ 38-43], [15, էջ 5-28]: Իրավիճակը բարդանում է նրանով, որ աշակերտները միշտ չէ, որ գիտակցում և կարևորում են առողջության դերը՝ որպես կենսական անհրաժեշտ պայման և հաճախ անտեսում են առողջության նկատմամբ հոգածության տարրական նորմերը, ինչն էլ իր հերթին հան-գեցնում է տարբեր հիվանդությունների աճի, ֆունկցիոնալ շեղումների և խանգարում-ների: Այդ նկատառումներից ելնելով՝ կարևորություն է տրվում սովորողների շրջանում առողջության կուլտուրայի դաստիարակության և առողջ ապրելակերպի կազմակերպ-ման գործընթացի համապարփակ գիտական ուսումնասիրությանը [7, էջ 377-381]:
Հատկանշական է, որ ազգագրական նյութերի համաձայն ՝ հայ բժիշկներն ու մանկավարժներն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել աճող սերնդի առողջության պահպանմանը և առողջ ապրելակերպին [2, էջ 106-112]: Հասկանալի է, որ աշակերտների առողջական վիճակի վատթարացումը ոչ միայն բժշկական, այլև մանկավարժական խնդիր է, հետևաբար բժիշկներին անհրաժեշտ է մանկավարժների օգնությունը:
Խոսելով առողջ ապրելակերպի կազմակերպման վերաբերյալ գիտելիքների և հմտությունների ձևավորման կարևորության մասին՝ հարկ է նշել, որ այն պայմա-նավորված է աշակերտների ուսումնաճանաչողական գործունեության բնույթով և, իհարկե, ֆիզիկական կուլտուրայի դասերի բովանդակության մեջ համապատասխան նյութի զբաղեցրած տեղով: Դա է պատճառը, որ ֆիզկուլտուրային կրթության գործըն-թացում աշակերտների առողջ ապրելակերպի ձևավորումը, բացի դպրոցում իրակա-նացվող առողջարարական միջոցառումներից, պահանջում է համապատասխան ման-կավարժական մոտեցումների և մեթոդիկայի մշակում, ինչը կնպաստի շարժառիթների (մոտիվացիայի) և այդ գործընթացում հմտությունների և սովորույթների զարգացմանը:

References

Ալեքսանյան Լ. և ուրիշներ, Առողջ ապրելակերպ: Ուսուցչի ձեռնարկ (8-9-րդ դասարան-ների համար), երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Ասողիկ», 2018, 160 էջ:

Արծրունի Վ., Դպրոցական առողջապահություն, Թիֆլիս, 1895, էջ 106-112:

Հակոբյան Ե. և ուրիշներ, Առողջ ապրելու գաղտնիքները. ցուցումներ դպրոցականնե-րին, Երևան, «Անտարես», 2005, էջ 40:

Հարությունյան Ա. Ա. և ուրիշներ, Առողջ ապրելակերպ առարկայի դասավանդման հի-մունքները հանրակրթական դպրոցում, Երևան, 2015, «Ասողիկ» հրատարակչություն, I մաս, 123 էջ, II մաս, 155 էջ:

Խաչատրյան Ս. Գ., Կյանքի արժեքների գնահատումը ավագ դպրոցականների շրջա-նում, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի գիտական տեղեկագիր, 2018, պրակ Բ, էջ 88-93:

Մկրտչյան Վ., Առողջապահությունը տարրական դպրոցում, «Մանկավարժական միտք», թիվ 3, Երևան, 2018, էջ 231-234:

Акопян Е. С., Симонян Т. Ш., Об отношении школьников к своему здоровью.-Материалы 36-ой республиканское НМК, Ереван, 2009, с. 377-381.

Исаева Т. И., Формирование здорового образа жизни подростков народными оздоровите-льными средствами: Автореф. Дисс…, к.п.н., Махачкала, 2014,17 с.

Комков А. Г., Лубышева Л. И., Социологические основы здорового образа жизни и физичес-кой активности детей школьного возраста // Физкультура: ВОТ. 2003, N1, с. 40-46.

Левитес Д. Г., Школьное обучение как инструмент педагогического насилия: опыт возврашения к проблеме//Педагогика, 2018, N 3, с. 38-43.

Пашин А. А., Формирование ценностного отношения к здоровью в физическом воспитании учащейся молодёжи: Автореф. дисс..., д-ра п.н., М., 2011, 54 с.

Смирнов Н. К., Здоровьесберегающие образовательные технологии в современной школе, М. Арктик, 2002, 209 с.

Хорошева Т. А., Физическая культура как фактор формирования и укрепления здоровья современных школьников // Физичекая культура в школе, 2017, N3, с. 16-20.

Kelli R. B. n. a., Predaction of motivation and behavior change following health promotion: role of health deliefs, social support and self-efficacy // Soc. Sci. Med. 1991, Vol 32, N 3, pp. 311-320.

Noak H., Concepts of health and health promotion// measurements and Health promotion and Protectiou.-Copeuhagen: 1987, pp. 5-28.

Downloads

Published

2023-09-12

How to Cite

Ղազարյան . Ֆ. (2023). ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ. Կրթությունը 21-րդ դարում, 1(5), 80–88. https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i5.10866

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն