ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈԻՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i4.10870Keywords:
General education, physical education, school subject “Physical culture”, problems.Abstract
Հոդվածում ներկայացված են ֆիզիկական կուլ-
տուրայի ուսուցիչների հարցման արդյունքները։ Դրանց վերլուծությունը բա-
ցահայտեց մեր հանրապետության հանրակրթական դպրոցներում ֆիզիկական
դաստիարակության իրականացմանը և «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի
արդյունավետ դասավանդմանը խոչընդոտող մի շարք հիմնախնդիրներ։
Հիմնախնդիրը: Ներկայումս դիտարկվում է դպրոցահասակ երեխաների
առողջության վիճակի բացասական դինամիկա՝ կրտսեր դասարաններից
մինչև ավագ դպրոց, նրանց ֆիզիկական պատրաստվածության անբավարար
մակարդակ, հետաքրքրության և կայուն դրդապատճառների բացակայություն
սիստեմատիկ ֆիզկուլտուրային պարապմունքների նկատմամբ։ Այս պարա-
գայում դպրոցական ֆիզիկական դաստիարակությունն իր գլխավոր բա-
ղադրամասով՝ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայով, միտված է հաղթահարե-
լու նշված խնդիրները։ Սակայն այդ գործընթացի արդյունավետ իրականացմա-
նը խոչընդոտում են մի շարք հիմնախնդիրներ։
Հիմնախնդրին առնչվող արդիական հետազոտությունների և հրատարա-
կությունների վերլուծություն: Այսօր ֆիզկուլտուրային կրթության զարգացման
հիմնախնդիրը պայմանավորված է դպրոցականների բազային, հիմնարար ֆի-
զիկական դաստիարակության կազմակերպմամբ, իսկ դրա որակի գլխավոր
ձեռքբերումը՝ անձի ֆիզիկական առողջության ձևավորմամբ: Վերջին տարինե-
րին, ինչպես արտերկրում [5, 10], այնպես էլ մեր հանրապետությունում [3, 4, 8],
դիտարկվում են դպրոցականների առողջության ցուցանիշների բացասական
15
միտում և նրանց ֆիզիկական զարգացման ու ֆիզիկական պատրաստվածու-
թյան մակարդակի նվազում: Մտահոգիչ տվյալներ են արձանագրված նաև «Հա-
յաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ.
ազգային հետազոտության վերլուծություն» զեկույցում [1]: Այս հանգամանքը
անմիջականորեն ազդում է նախազորակոչային և զորակոչային տարիքի տղա-
ների առողջության և ֆիզիկական պատրաստվածության վրա, ինչի մասին խո-
սել է նաև պաշտպանության նախկին նախարար Վ. Սարգսյանը՝ նշելով. «Հա-
յաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում ստա-
ցող զինվորների քանակը մտահոգիչ է» [2]:
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև կրթության համակարգի,
մասնավորապես տարբեր մակարդակներում ֆիզկուլտուրային կրթության
իրականացմամբ: Ցավոք սրտի, շատ դպրոցներում ֆիզիկական դաստիարա-
կության կազմակերպման որակը չի համապատասխանում երեխաների ժամա-
նակակից պահանջներին, հետաքրքրություններին և պահանջմունքներին [4,
7]: Միևնույն ժամանակ արդեն երկար տարիներ խիստ քննադատության է են-
թարկվում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի անցկացման դաս-դասարա-
նային ձևը, քանի որ, ինչպես գտնում են որոշ հեղինակներ, այն չի ապահովում
սովորողների շարժողական ակտիվության անհրաժեշտ և բավարար մակար-
դակ [6]:
Հանրակրթական դպրոցներում ֆիզիկական դաստիարակության իրակա-
նացման վրա ազդող և դեռևս չլուծված խնդիրներից են նաև ժամանակակից և
եղած մարզադահլիճների վերակառուցման ու նորոգման բացակայությունը,
դպրոցական առարկայական ծրագրերի աճող պահանջները, որոնք սահմանա-
փակում են դպրոցականների շարժողական ակտիվությունը, ինչպես նաև ու-
սուցիչների ցածր վարձատրությունը։
Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակը։
Մեր հետազոտության նպատակն է վեր հանել Հայաստանի Հանրապետության
հանրակրթական դպրոցներում ֆիզիկական դաստիարակության արդյունա-
վետ իրականացմանը խոչընդոտող հիմնախնդիրները:
Հետազոտության նորույթը։ Վեր են հանվել ժամանակակից պայմաններում
մեր հանրապետության հանրակրթական դպրոցներում ֆիզիկական դաստիա-
րակության իրականացման, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդ-
ման հիմնական խնդիրները։
References
Սարգսյան Ս. Գ., Մելքումովա Մ. Վ., Մովսեսյան Ե. Մ., Բաբլոյան Ա. Ս., Հայաս-
տանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային
հետազոտության վերլուծություն, Երևան, «Արաբկիր» բժշկական համալիր, Երեխանե-
րի և դեռահասների առողջության ինստիտուտ, 2016, 96 էջ:
Հայաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետում
ստացող զինվորների քանակը անհանգստացրել է նախարարին, 2016 թ.,
http://newsarmenia.am/am/news/armenia/-Hayastanum-aroghjakan-khndirner-patjarov-/:
Акопян Е. С., Тер-Маргарян Н. Г., Онтогенез подвижности позвоночника
школьников, Науковий часопис нацiонального педагогiчного унiверситету iменi М.П.
Драгоманова. Серия 15. Науково-педагогiчнi проблеми фiзичноi культури. Випуск 4(29)
Киiв, 2013, с. 20-26.
Акопян С. А., Варданян Г. А., Анализ состояния здоровья студентов вуза
(Армянский государственный экономический университет), Актуальные проблемы
физической культуры и спорта в современных социально-экономических условиях:
Материалы Международной научно-практической конференции, Чебоксары: ФГБОУ ВО
Чувашская ГСХА, 2016, с. 174-178.
Замятина М. Р., Проблемы и перспективы развития физической культуры в
России // Инновационные педагогические технологии: материалы II Междунар. науч.
конф. (г. Казань, май 2015 г.). Казань: «Бук», 2015, с. 108-110.
Курамшин, Ю. Ф., Проблемы модернизации физического воспитания учащейся
молодежи, Здоровье – основа человеческого потенциала-проблемы и пути их решения,
СПб.: Изд-во: СПбГПУ, 2011, Т. 6, № 1, с. 353-354.
Латыпов И. К., Здоровье детей и проблемы физического воспитания школьников
// Педагогика, психология и медико-биологические проблемы физического воспитания
и спорта, 2009, № 10, с. 102-105.
Тер-Маргарян Н. Г., Исследование подвижности позвоночника школьников и
методика ее совершенствования.- Автореф. дисс.к.п.н., Ереван, 2007, 21 с.
Average group sizes in basic education in Finland below the OECD average,
https://www.oph.fi/en/news/2019/average-group-sizes-basic-education-finland-below-oecd-average.
Teaching America’s kids a healthy lifestyle: physical education in public schools, 2014,
https://www.heart.org/-/media/files/get-involved/advocacy/teaching-americas-kids-a-healthylifestyle-
physical-education-in-public-schools.pdf?la=en.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.