ՄԵԴԻԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i5.10985Keywords:
Մեդիակրթություն, մեդիագրագիտություն, տարրական դպրոց, կրտսեր դպրոցական, մեդիակոմպետենացիա։Abstract
21-րդ դարի արժեքների ընկալումները տանում են դեպի գլոբալիզացիա: Այսօր մեդիան ներխուժել է մեր կյանքի բոլոր ոլորտներ։ ԶՀՄ-ները դեռ վաղ մանկությունից անբաժանելի դեր են խաղում երիտասարդների կյանքում:
72
Անկարելի է հերքել մեդիայի տեղեկատվական, դաստիարակչական, ուսուցողական դերը երեխայի աշխարհայացքի, բարոյական արժեքների ձևավորման և զարգացման գործում։
Անառարկելի է, որ տեղեկատվական ներկայիս ժամանակաշրջանում կրտսեր դպրոցականի դաստիարակության, մտածողության զարգացման, աշխարհընկալման ձևավորման ամենահզոր միջոցներից մեկը մեդիան է։ Այս իմաստով մեդիան նույնիսկ կարող է դառնալ կրթության հուսալի դաշնակից՝ հանդես գալով իբրև արտաքին աշխարհի հետ բացվելու աղբյուր:
Ժամանկակակից դպրոցը պետք է այսուհետ սովորեցնի երեխաներին, թե ինչպե՞ս վերահսկել մեդիայի լեզուն և ինչպե՞ս դառնալ մեդիայի ակտիվ ու տեղեկացված օգտագործողներ կրթության ոլորտում։
Մեդիան սկսել է մեծ ազդեցություն թողնել երեխաների հայացքների ձևավորման վրա։ Այս տեսանկյունից հենց տարրական դպրոցից պետք է սկսել մեդիակրթության կիրառման համար պահպանել համապատասխան մանկավարժական պայմաններ՝ միտված երեխաների առողջության, անվտանգության վարքականոնի ձևավորմանը, նրանց սոցիալականացմանը, թիրախային դարձնելով այս գործընթացում ուսուցիչ-ծնող համագործակցության ստեղծումն ու պահպանումը։
Շատ ուսուցիչներ օգտագործում են մեդիան` իրենց դասերի արդյունավետու-թյունը բարձրացնելու համար, ուստի կարելի է օգտվել մեդիայի ընձեռած հնարա-վորություններից՝ պատրաստելու անձնային բարձր որակներով օժտված քաղաքացի-ներ և հասարակության լիարժեք անդամներ։
References
Թոփուզյան Ա. Օ., Գյուլամիրյան Ջ. Հ., Ասատրյան Ս. Մ., Պողոսյան Լ. Մ., Կարապետյան Ն. Զ., Ավագյան Լ. Մ., Մեդիակրթությունը տարրական դպրոցում, Ուսումնամեթոդական ձեռ-նարկ մանկավարժների և ծնողների համար, Երևան, «Մանկավարժ» հրատ., 2019, 140 էջ։
Մանկավարժական կրթության հայեցակարգ, Խ. Աբովյանի անվան հայկական պե-տական մանկավարժական համալսարան, Գիտահետազոտական կենտրոն, Երևան, 2014, 84 էջ։
Մանուկյան Ա. Մ., Մուրադյան Հ. Ս., Մեդիակրթություն, Ուսումնամեթոդական ձեռնարկ մանկավարժական բուհերի ուսանողների, ասպիրանտների, մեդիամանկավարժների, մեդիա-հոգեբանների և մեդիասպառողների համար, Երևան, «Զանգակ» հրատ., 2017, 272 էջ։
Սողոյան Ս., Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը ուսուցիչների պատրաստվածության գործընթացում, «Մանկավարժական միտք», 1-2, 2011, «Զանգակ» հրատ., 272 էջ։
Տիգրանյան Ն., Փիլույան Ա., Մեդիակրթության տարրերի կիրառումը ֆիզիկայի ուսուց-ման գործընթացում, «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, 2019/N1, 214 էջ։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.