<<ՀԱՅՈՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ>> ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄԵԹՈԴԻԿԱՆ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.176

Keywords:

Նոր շրջանի հայ դիվանագիտություն, դիվանագիտության համակարգային հիշողություն, արտաքին քաղաքական կողմնորոշումների էվոլյուցիա, դասավանդման առանձնահատկություններ և մեթոդներ, կրթական վերջնարդյունք

Abstract

 

Նոր շրջանի և ընդհանրապես հայ դիվանագիտության դասավանդումը չափազանց կարևոր           է մասնագիտական ֆակուլտետների համար, քանի որ պետության ընթացիկ դիվանագիտությունը և դրա ապագայի տեսլականը պետք է կառուցվի նախ և առաջ անցյալի դասերի և իրողությունների վրա: Այդ ճանապարհով ձևավորվել են աշխարհում հայտնի բրիտանական, ֆրանսիական, ռուսական, թուրքական և այլ դիվանագիտական դպրոցներ, որոնց հիմքում անընդհատ և երկարատև պետականության գոյությունն է՝ վերածնվող և (կամ) նորացվող դիվանագիտության շարունակական շղթայով:

            Նոր շրջանի հայ դիվանագիտության դասավանդման առանձնահատկությունների արդյունավետ դիտարկման համար շատ կարևոր է վեր հանել այդ շրջանի դիվանագիտության առանձնահատկությունները, նպատակները, մեթոդները, դրսևորումները  արտաքին քաղաքական կողմնորոշումների ընթացքը, մարտահրավերները  և խնդիրները, որոնք դասավանդման մեթոդիկայի առանցքային ուղեցույց են: Դրանք հանդիսանում են դասընթացի հիմնակմախքը:    Այս շրջանի դիվանագիտության վրա ազդող ամենակարևոր առանձնահատկությունն այդ ամբողջ ընթացքում (17-րդ դարի կեսերից մինչև 1918թ.) պետականության բացակայությունն էր: Հետևաբար հայոց դիվանագիտության գլխավոր նպատակը հայկական պետության վերականգնման հարցն էր, իսկ հայոց դիվանագիտության առանցքային հիմնախնդիրը՝ Հայաստանի երկատվածությունը: 1639թ. Կասրե Շիրինի պայմանագրով Արևմտյան Հայաստանն անցնում էր Օսմանյան կայսրության, իսկ Արևելյան Հայաստանը՝ Սեֆյան Իրանի տիրապետության տակ: 1828թ.-ին Արևելյան Հայաստանն անցնում է Ռուսաստանին, և երկատվածությունը շարունակվում է: 1878թ.-ին միջազգային դիվանագիտության հարթակներում ի հայտ է գալիս Հայկական հարցը, որը և՛ հնարավորություն էր, և՛՝ մարտահրավեր:  Կարևոր է բացահայտել հայոց արտաքին քաղաքական կողմնորոշումների էվոլյուցիան, փոփոխությունների պատճառները և մարտահրավերները: Չնայած հայոց հիմնականում ռուսական կողմնորոշմանը՝ հայ քաղաքական էլիտան միշտ էլ փնտրել է արդյունավետ այլընտրանք, որն այսօր էլ խիստ արդիական է:

Դասավանդման մեթոդներում պետք է համադրվեն դասընթացի մատուցման և՛ դասախոսակենտրոն և՛ ուսանողակենտրոն  մոտեցումները: Դասընթացի վերջնարդյունքում ուսանողը պետք է ձեռք բերի հետևյալ ունակությունները. գիտելիք, իմացություն, կիրառություն, վերլուծություն, սինթեզ (համադրում), գնահատում: 

Շատ կարևոր է նաև ուսանողին մոտիվացնելը: Այստեղ կարելի է դիտարկել երկու գործոն՝ խրախուսական գնահատական և միջազգայնագետ-դիվանագետի մասնագիտության նշանակության կարևորումը:

References

Օգտագործված գրականության ցանկ:

Բայբուրդյան Վ. Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, 2011:

Բայբուրդյան Վ. Իրանի պատմություն, Երևան, 2005:

Բուդաղյան Ա., Գրիգորյան Ա., Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում: Դասախոսի ձեռնարկ, Երևան 2017:

Լեո, Հայոց պատմություն, հատոր 3-րդ, գիրք 2-րդ, Երևան, 1973:

Հայաստանը միջազգային դիվանագիտության և Սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ջ. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972:

Հայոց պատմություն, Հ. Սիմոնյանի խմբագրությամբ, Երևան 2012:

Հասան Ջալալյան Ե., Պատմություն համառոտ Աղուանից երկրի, Ստեփանակերտ, 2007:

Մանուչարյան Հ., Դրվագներ հայ քաղաքական մտքի պատմության, Երևան, 2002:

Պողոսյան Ս., Հայաստանի ինքնավարության ծրագրերը. 1878թ., Երևան, 2018:

Սեբաստացի Ղ. Դավիթ Բեկ կամ պատմություն ղափանցոց, Երևան, 1992:

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Թորոսյան Շ. (2023). <<ՀԱՅՈՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ>> ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄԵԹՈԴԻԿԱՆ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 176–188. https://doi.org/10.46991/ai.2023.2.176