ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԸՍՏ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԻԳՐԱՆԻ ԿԱՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԵՊԻ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2024.1.160

Keywords:

կրթություն, դաստիարակություն, մանկավարժական նորամուծություններ, Խ․Աբովյան, վեպ-տրակտատ, խրատ և խորհուրդ, նյութական արժեք, հոգևոր արժեք, ընտանեկան սուբօրդինացիա, անհատի ձևավորում

Abstract

Հոդվածում քննության առարկա է կրթության ոլորտում, մասնավորապես ձևավորվող անհատի  կրթության համակարգում կարևոր դաստիարակչական  հարցադրումների դասավանդման անցյալ և ժամանակակից մեթոդների ժառանգորդականության խնդիրը։ Մանկավարժության պատմության մեջ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարոյական նորմերի, հոգևոր արժեքների ձևավորման, ինքնակառավարման մեխանիզմի կարգավորման, ընտանեկան և հասարակական սուբօրդինացիայի,  գեղագիտական ընկալման, մշակութաբանական աշխարհընկալման շերտերը, միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում: Կարևորվում է այն հանգամանքը, որ մարդկության պատմության մեջ քաղաքակրթական յուրաքանչյուր ժամանակաշրջանի  արժեքային համակարգը նախ և առաջ ձևավորվում և իմաստավորվում է տվյալ դարաշրջանի գիտական և գեղագիտական ժառանգությամբ: Հաճախ անցյալի մանկավարժական փորձը ներկայի ամենաարդիական մոտեցումների հիմքն է ներկայանում։ Սրա լավագույն օրինակներից է Խ․ Աբովյանը իր գրական-մանկավարժական ժառանգությամբ ընդհանրապես և «Պատմություն Տիգրանի կամ բարոյական խրատներ հայ մանուկների համար» ստեղծագործությամբ մասնավորապես։ Այս ստեղծագործությունը, որ իր ժանրային պատկանելությամբ վեպ է, 19-րդ դարում գրված եզակի գիտամանկավարժական սկզբունքների ժողովածու-շտեմարան է, որ առայսօր արդիական է և հանձնարարելի  է թե՛ մանուկներին, թե՛ ծնողներին և թե՛ մասնավորապես ուսուցիչ-դաստիարակ-մանկավարժներին՝ որպես ուսանելի կանոնների համակարգ կրթական ոլորտում կիրառելու նպատակով։ «Պատմություն Տիգրանի կամ բարոյական խրատներ հայ մանուկների համար» վեպ-մանկավարժական տրակտատի ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում նորովի ընկալելու և գնահատելու նաև ժամանակակից գիտամանկավարժության սկզբունքները և փորձարարական նորարարությունների համակարգը։

 

References

Խ․Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, ութ հատորով, Չորրորդ հատոր, Ե., 1947

Յուրի Բորև, Գեղագիտություն, Ե., 1982

․Աստղիկ Սողոյան, Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը, Ե․, 2022

․Ա․Մ․Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Ե., 1967

․Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն, Գրականության տեսություն, Ե․, 2008

Платон, Сочинения в трех томах, том 3, часть 1, М., 1971

Жан-Жак Руссо, Избранные сочинения [Эмиль, или о воспитании], М., 1961

․Wall B., The Narator’s Voice, The Dilema of Children’s Fiction, New York, 1991։

Downloads

Published

2024-06-14

How to Cite

Բեքմեզյան Ա. (2024). ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԸՍՏ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԻԳՐԱՆԻ ԿԱՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՎԵՊԻ. Կրթությունը 21-րդ դարում, 11(1), 160–169. https://doi.org/10.46991/ai.2024.1.160

Issue

Section

Մանկավարժության պատմություն