ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2024.1.35

Keywords:

համեմատական ուսումնասիրություններ, համեմատական մանկավարժծության մեթոդներ և սկզբունքներ, համեմատական-զուգադրական վերլուծություն, մանկավարժական հետազոտություններ, համեմատական մանկավարժություն, համեմատական կրթություն

Abstract

Հոդվածը վերաբերում է համեմատական ​​վերլուծության մեթոդի կիրառման առանձնահատկություններին և նշանակությանը մանկավարժական հետազոտություններում։ Համեմատական ​​վերլուծության մեթոդը կարևոր գործիք է կրթական հետազոտություններում, որը թույլ է տալիս համակարգված զուգադրել տարբեր գործոնները, պատմական համատեքստերը կամ դասավանդման երևույթները: Այս մեթոդը թույլ է տալիս հետազոտողներին բացահայտել տարբեր փոփոխականների տարբերությունները, նմանությունները և ազդեցությունները կրթական գործընթացների վրա: Համեմատական ​​վերլուծության մեթոդ օգտագործելիս կարևոր է հաշվի առնել ուսումնասիրության համատեքստը և նպատակները և ուշադիր ընտրել համեմատության համար նախատեսված չափանիշները, որպեսզի արդյունքները լինեն հավաստի և տեղեկատվական: Կրթական հետազոտություններում այս մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտել կրթական պրակտիկաների արդյունավետությունը, համեմատել սովորողների տարբեր խմբերի ուսումնառության արդյունքները կամ գնահատել ուսուցման տարբեր մեթոդների ազդեցությունը կրթական նվաճումների վրա:

     Սույն հոդվածի նպատակն է վերլուծել և համակարգել համեմատական ​​վերլուծության մեթոդի հիմնական առանձնահատկությունները, առավելություններն ու գործնական հնարավորությունները մանկավարժական հետազոտություններում:

     Սույն հետազոտության նորույթը պայմանավորված է ուսումնասիրվող խնդրի նշանակությամբ և Հայաստանում մանկավարժական հետազոտությունների համեմատական ​​ուսումնասիրությունների հիմնական մոտեցումների անբավարար զարգացմամբ։ Մանկավարժական հետազոտությունների համեմատական ​​վերլուծության մեթոդը միշտ մնում է արդիական՝ թույլ տալով բացահայտել տարբեր կրթական մոտեցումների, դասավանդման մեթոդների, ուսումնական ծրագրերի տարբերություններն ու նմանությունները: Համեմատական ​​վերլուծությունը նպաստում է մանկավարժական մոտեցումների, մեթոդների, հնարների, միջոցների արդյունավետության ավելի խորը ըմբռնմանը և օգնում է բացահայտել կրթության ոլորտում լավագույն փորձը: Այս մեթոդը ոչ միայն թույլ է տալիս բացահայտել կրթական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը, այլև նպաստում է կրթության որակի բարձրացման առաջարկությունների մշակմանը:

     Հեղինակը նաև գործնական առաջարկություններ է ներկայացնում մանկավարժական հետազոտություններում այս մեթոդի արդյունավետ կիրառման համար։

References

Андриенко Е. В., СРАВНИТЕЛЬНАЯ ПЕДАГОГИКА, Мин-во образования и науки РФ, Новосиб. гос. пед. ун-т. – Новосибирск: Изд-во НГПУ, 2016. – 209 с.

Бражник Е. И., Особенности методов сравнительных педагогических исследований // Исследовательская культура: методы, приемы, процедуры. – СПб.: РГПУ, 2005. – 267 с.

Вульфсон Б. Л., Сравнительная педаго¬гика: история и современные проблемы. – М.: Изд-во УРАО, 2003. – 232 с.

Джуринский А. Н., Сравнительная педагогика. – М.: Издательство Юрайт, 2014. – 440 с.

Иванов О. Б., Иванова С. В., Формирование современного образовательного пространства: междисциплинарный взгляд [Электронный ресурс] // Философские науки. – 2016. – № 1. – С. 39–49. – URL: https://elibrary.ru/ download/elibrary_25795006_24761178.pdf

Кучеревская М.О., Шаляпин О.В., ЭВОЛЮЦИЯ ПОДХОДОВ К ОРГАНИЗАЦИИ СРАВНИТЕЛЬНО-ПЕДАГОГИЧЕСКИХ ИССЛЕДОВАНИЙ //Сибирский педагогический журнал ♦ № 3 / 2019, С. 140-150. ( DOI: 10.15293/1813-4718.1903.14)

Мандель Б. Р., Сравнительная педагоги¬ка: история, теория, проблематика. – М.; Берлин: Директ-Медиа, 2019. – 573 с.

Published

2024-06-14

How to Cite

Հակոբյան Տ. (2024). ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 11(1), 35–44. https://doi.org/10.46991/ai.2024.1.35

Issue

Section

Մանկավարժության տեսություն