ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ԴԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՈՒ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հեղինակներ

  • Կամիար Համիդռեզա ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v3.i2.233

Բանալի բառեր-:

Բանալի բառեր: Մեծահասակների կրթություն, ուսման մոտիվացիա, ուսումնա-ռության կարողություն, ուսումնական ծրագրեր ու դասընթացներ, մեծահասակների ընկալում, անձի արդյունավետության տեսություն, ուժի դաշտի տեսություն:

Ամփոփում

Անձի մոտիվացման վրա մեծ ազդեցություն ունեցող գործոններից մեկը սեփական կարողությունների և ունակությունների, գործունեության արդյունավետության վերաբերյալ ունեցած ընկալումն է:
«Անձի արդյունավետություն» և «Ուժի դաշտ» («Հոգեբանական դինամիկ դաշտ») տեսությունների համաձայն՝ մեծահասակները արդի աշխարհի և նրա ահռելի փոփո-խությունների հետ ուղիղ հաղորդակցվելիս և դրանց հետ հարմարվելու համար ունե-նում են սեփական կարողության հետ կապված մտահոգություններ և անապահովու-թյան ու անհանգստության զգացողություն, ապրում: Այսպիսի պայմաններում խաթար-վում են նրանց պատկերացնումները սեփական անձի վերաբերյալ, և նրանք կորցնում են իրենց ինքնավստահությունը, իսկ անապահովության և անարժանավորության զգացողությունները հանգում են սովորելու մոտիվացիայի թուլացմանը: Ցավոք, մեծահասակները հաճախ բացասական ընկալում ունեն իրենց ուսումնառության կարողության մասին, մինչդեռ մարդը ցանկացած տարիքում էլ ունակ է սովորելու: Մեծահասակները ևս, ինչպես մարդկանց մյուս խմբերը, կարողունակ են սովորել, ինչպես նաև կիրառել նորագույն տեխնոլոգիաներ:

Հղումներ

Հաքիմզադեհ Ռ. և ուրիշներ, Անգրաճանաչների կողմից Իրանի գրագիտության դասըն-թացներին չընդառաջելու պատճառների ուսումնասիրություն, Մշակութային ճարտարագիտու-թյուն, 9-րդ տարի, , 84-րդ համար, Թեհրան, 2015, էջ 65:

Սիասի Ա., Անձի տեսություններ, հոգեբանության դպրոցներ, Թեհրանի համալսարանի հրատարակչություն, 14-րդ հրատարակություն, Թեհրան, 2011, էջ 216:

Վանդեր Զանդեն Վ. Ջ., Տարիքային հոգեբանություն, թարգմանիչ՝ Գանջի Հ., «Սավալան» հրատ., 12-րդ հրատարակություն, Թեհրան, 2014, էջ 280:

Bandura, A. (1997). Self – efficacy: The exercise of control. New York: W. H. Freeman & Company, pp. 1-591.

Boudard, E. & K. Rubenson (2003). “Revisiting Major Determinants of Participation in Adult Education with a Direct Measure of Literacy Skills”. International Journal of Educational Research, 39 (3), pp. 265-281.

Howley, I., Adamson, D., Dyke, G., Mayfield, E., Beuth, J., & Rosé, C. P. (2012). Group composition and intelligent dialogue tutors for impacting students’ academic self-efficacy. In Intelligent Tutoring Systems. Springer Berlin Heidelberg, pp. 551-556.

Larson, A. & M. Milana (2006). Barriers towards Participation in Adult Education and Training.Psychology, 52(1), pp. 1-26.

Scanlan, C.L. (1986). Deterrents to Participation: An Adult Education Dilemma. Information Series No. 308, pp. 1-57.

Vasile, C., Marhan, A. M., Singer, F. M., &Stoicescu, D. (2011). Academic self-efficacy and cognitive load in students. Procedia-Social and Behavioral Sciences, 12, pp.478-482.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-10-03

Ինչպես մեջբերել

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ԴԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՈՒ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ. (2023). Կրթությունը 21-րդ դարում, 3(2), 233-239. https://doi.org/10.46991/educ-21st-century.v3.i2.233