Ազգային հարստության կապիտալացման և ըստ եկամտային խմբերի բնակչության դասակարգման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Աշոտ Մարկոսյան ԵՊՀ
  • Էլյանորա Մաթևոսյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.017

Keywords:

ՀՆԱ,, ազգային հարստություն, բնակչության եկամուտներ, եկամուտների բաշխում, համախառն կուտակում, ակտիվներ, ներդրումներ, արտադրված կապիտալ, մարդկային կապիտալ, բնական կապիտալ

Abstract

Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական բարդ և անորոշության (ինչպես ներքին, այնպես էլ, հատկապես, արտաքին քաղաքականության ոլորտներում) բարձր աստիճանի պայմաններում խիստ արդիական է դառնում երկրի տնտեսական աճի ապահովման գործում բացահայտել բնակչության եկամուտների ձևավորման և բաշխման ազդեցությունը (նկատի ունենալով, որ ՀՀ-ում ազգային հարստության ցուցանիշը չի հաշվարկվում)։

Ինչպես հայտնի է, բնակչության եկամուտների ավելացման հիմնական միջոցը ՀՆԱ-ի աճն է, քանի որ տնտեսական աճի հաշվարկման հիմքում եկամուտների և արտադրութան ծավալներն են:

Ազգային հարստության և ՀՆԱ-ի միջև կապը բնութագրելու համար հեղինակները դիտարկել են ՀՆԱ-ն «կապիտալացման» հնարավորությունը և դրա համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Ակնհայտ է, որ որքան կարճ է այդ ժամանակահատվածն, այնքան ավելի արդյունավետ է գործում երկրի տնտեսությունը և բարձր են նրա վերարտադրական հնարավորություններն ու սոցիալ-տնտեսական զարգացման ներուժը:

Հոդվածում ուսումնասիրվել են բնակչության եկամուտների ձևավորման և բաշխման ժամանակակից միտումներն ու այդ հարաբերությունների վիճակը Հայաստանի Հանրապետությունում: Հիմնական հարցերից մեկը, որը գտնել է հեղինակների տեսադաշտում․ կարելի է արդյո՞ք ՀՆԱ–ն ավելի արդարացի բաշխել, որպեսզի որոշակի ներդաշնակություն լինի աշխատանքի, կապիտալի տերերի և պետության եկամուտների միջև։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ–ում բնակչության եկամուտների բաշխումը չի նպաստել հանրության տարբեր շերտերի միջև սոցիալական համերաշխության մթնոլորտի ստեղծմանը, այլ հակառակը: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ–ում բնակչության տարբեր խմբերի եկամուտների ձևավորումը հիմնավորված չի եղել և այն հետևանք է ՀՆԱ–ի ոչ արդարացի բաշխման։

Վերը շարադրվածի համատեքստում հրատապություն է ստանում ազգային հարստության գնահատման մեթոդաբանության և դրա կիրառման հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը, ինչպես նաև ազգային հարստության ու բնակչության եկամուտտերի բաշխման արդյունավետ միջոցառումների ու կառուցվածքների ստեղծումը։

Author Biographies

Աշոտ Մարկոսյան, ԵՊՀ

Նորարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր

Էլյանորա Մաթևոսյան, ԵՊՀ

Տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ

Downloads

Published

2021-09-15

How to Cite

Մարկոսյան Ա., & Մաթևոսյան Է. (2021). Ազգային հարստության կապիտալացման և ըստ եկամտային խմբերի բնակչության դասակարգման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 12(2 (35), 17–31. https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.017

Issue

Section

Կառավարում