Ա․ ՄԱՐԿՈՍՅԱՆ, Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, Է․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ, ԵՐԵՎԱՆ, «ԱՆՏԱՐԵՍ» ՀՐԱՏ․, 2020, 628 էջ

Авторы

  • РОБЕРТ САРИНЯН НАН РА

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.1.061

Аннотация

«Ժամանակակից պետության տնտեսագիտությունը» գիրքը կամրջում է աշխատության սկզբում ներկայացված հանրապետության սոցիալ–տնտեսական հիմնախնդիրները և հետագա ու հատկապես վերջին շրջանի իրողությունները: Եթե 1990-ական թվականներին հանրապետության սոցիալ-տնտեսական փոխակերպության հիմքում գործում էր այսպես կոչված ազատական տնտեսություն կերտելու գործիքակազմը, ապա հետագա շրջանը բնութագրվեց «պետական միջամտության» գործառույթի աճով՝ ձևավորելով արդարության և ազատության արժեքների դեֆիցիտային հասարակություն: Ընդհանուր գծերով ուրվագծելով ազատության և արդարության վերաբերյալ տնտեսագիտական մտքի որոնումների հյուսվածքը (Ջ. Քեյնս, Կ. Փոփեր, Լ. Միզես, Ֆ. Հայեկ և ուրիշներ)՝ հեղինակները սոցիոլոգիական հարցումների արդյունքներով փաստում են, որ հասարակության արժեքային համակարգի ութ բաղադրիչների շարքում (արդարություն, ազատություն, համերաշխություն, համախմբվածություն, ինքնասահմանափակում և զոհաբերություն, հայրենասիրություն, մարդու նկատմամբ բարություն, ընտանեկան ավանդույթներ) առաջնային են ճանաչվել արդարության (36%) և ազատության (22%) արժեքները (էջ 46):

Իմ նպատակը չէ մեկ առ մեկ անդրադառնալ աշխատության բոլոր արծարծումներին, նշեմ միայն, որ այն, ինչպես և առաջին հատորը, ուղեցույց է ընտրել տնտեսագիտության գիտական եզրակացությունները հանրամատչելի դարձնելու և մարդկանց արդի տնտեսագիտության գիտելիքներով հարստացնելու սկզբունքը, տնտեսական քաղաքականության մեջ ճանաչելու իրականի և անիրականի սահմանները: 

Биография автора

РОБЕРТ САРИНЯН, НАН РА

Старший научный сотрудник в Институте экономики им М. Котаняна

Загрузки

Опубликован

2021-05-10

Как цитировать

САРИНЯН, Р. (2021). Ա․ ՄԱՐԿՈՍՅԱՆ, Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, Է․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ, ԵՐԵՎԱՆ, «ԱՆՏԱՐԵՍ» ՀՐԱՏ․, 2020, 628 էջ . Вестник Ереванского Университета: Экономика, 12(1 (34), 61–64. https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.1.061

Выпуск

Раздел

Рецензии

Наиболее читаемые статьи этого автора (авторов)