Բանգլադեշի ժողովրդի ցեղասպանությունը

Authors

  • Նարեկ Պողոսյան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.2.013

Keywords:

Պակիստան, Բանգլադեշի ժողովրդի ցեղասպանություն, Հնդկաստան, Ավամի լիգա, «Լուսարձակ» գործողություն, զանգվածային սպանություններ, պատերազմական հանցագործներ

Abstract

Հոդվածում ներկայացվում են Բանգլադեշում իրագործված ցեղասպանության նախադրյալները, երբ բնակչության մահմեդական մեծամասնությամբ բրիտանական Հնդկաստանի տարածքներում ստեղծվեց Պակիստան պետությունը, որը ձևավորվեց երկու թևերից՝ Արևմտյան Պակիստանից ու Արևելյան Պակիստանից։ Պակիստանի կենտրոնական կառավարությունը տարբեր միջոցներ էր ձեռնարկում Արևելյան Պակիստանի բենգալախոս բնակչության ինքնությունը թուլացնելու և տնտեսությունը վերահսկողության տակ վերցնելու համար։ Պակիստանի երկու թևերի միջև լարվածության առաջացման համար
ճանապարհ հարթեցին 1970 թ. ընտրությունները, երբ Բանգլադեշում գործող Ավամի լիգան ջախջախիչ հաղթանակ տարավ և հնարավորություն ստացավ ձևավորելու կառավարություն և հռչակելու Բանգլադեշի անկախությունը:

Դրանով էր պայմանավորված, որ Պակիստանը 1971 թ. մարտի 25-ին ռազմական գործողություններ սկսեց Բանգլադեշում։ Պակիստանը խնդիր էր դրել իրեն ենթարկել և գաղութացնել Բանգլադեշը, որին պետք է հասներ զանգվածային սպանությունների, բենգալական վերնախավի, մտավորականների և անկախության համար պայքարող մարտիկների ոչնչացման, զանգվածային բռնաբարությունների և ահաբեկման միջոցով: Բանգլադեշի անկախության համար պատերազմի 9 ամիսներին Պակիստանի զինվորականները և Ջամաաթ-ի-Իսլամի իսլամական գրոհայինները սպանեցին մոտ 3 մլն մարդու և բռնաբարեցին մոտ 250 հազար բանգլադեշցի կանանց ու աղջիկների: Առնվազն 10 միլիոն մարդ գաղթեց Հնդկաստան, 30 մլն մարդ ստիպված եղավ հեռանալ իրենց տներից։ Սակայն Պակիստանի ցեղասպանական արշավը չհասավ իր նպատակին, ավելին՝ հանգեցրեց Բանգլադեշի ինքնորոշմանը և ճանաչմանը որպես անկախ պետություն:

Author Biography

Նարեկ Պողոսյան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ

Պատմական գիտությունների թեկնածու, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի hամեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող

Downloads

Published

2021-07-15

How to Cite

Պողոսյան Նարեկ. 2021. “Բանգլադեշի ժողովրդի ցեղասպանությունը”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 12 (2 (35):13-24. https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.2.013.

Issue

Section

Միջազգային հարաբերություններ