Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումները որպես նախագահի լիազորություններն ընդլայնելու միջոց

Authors

  • Գառնիկ Դավթյան «ԲՍՋ» ԱյԹի քոնսուլթանսի

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.2.025

Keywords:

Ադրբեջանի սահմանադրություն, Վենետիկի հանձնաժողով, հանրաքվե, նախագահ, Միլլի մեջլիս, բարեփոխում, լիազորություններ, սահմանադրական նորմ

Abstract

Սահմանադրական բարեփոխումների եղանակով քաղաքական ցնցումների, հասարակական կամ քաղաքական բաժանումների և միանձնյա կառավարման համակարգի հաստատման լավագույն օրինակներից են 2003-2018 թթ. Ադրբեջանում իրականացված սահմանադրական հանրաքվեները:
Հոդվածում վերլուծված են Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները, ցույց է տրված դրանց անմիջական կապը նախագահի լիազորությունների ընդլայնման հետ, որի նպատակն ի վերջո Ալիևների դինաստիական նախագահությունն ամրապնդելն էր: Հոդվածում մանրամասն ներկայացված են նաև միջազգային կազմակերպությունների դիտողությունները, կարծիքներն ու առաջարկները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձված Ադրբեջանի նախագահի լիազորությունների ընդլայնմանը, որի գագաթնակետը 2016 թվականի սեպտեմբերի 26-ն էր: Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքում հատուկ ուշադրություն էր հրավիրված Ադրբեջանի նախագահի լիազորությունների էլ ավելի ընդլայնման, խորհրդարանի ու դատական համակարգի վրա: Նշվել էր, որ այս փոփոխություններով թուլանալու էր վերջիններիս անկախությունը, և դրանք կենտրոնանալու էին նախագահի արդեն իսկ շատ հզոր ձեռքերում: Հաշվի չառնելով անգամ միջազգային կազմակերպությունների կարծիքը՝ Իլհամ Ալիևը «թաղեց» Ադրբեջանական Հանրապետության՝ ժողովրդավարության ճանապարհին հայտնվելու թվացյալ ջանքերը:

Author Biography

Գառնիկ Դավթյան, «ԲՍՋ» ԱյԹի քոնսուլթանսի

Խորհրդատու

Downloads

Published

2021-07-15

How to Cite

Դավթյան Գառնիկ. 2021. “Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումները որպես նախագահի լիազորություններն ընդլայնելու միջոց”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 12 (2 (35):25-37. https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.2.025.

Issue

Section

Միջազգային հարաբերություններ