Համագործակցության մշակույթը որպես կուսակցական լիդերի կայացման պայման

Authors

  • Մանե Աթիկյան ՀՀ պետական կառավարման ակադեմիա

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.1.068

Keywords:

կերպափոխվող հասարակություն, համագործակցության մշակույթ, կուսակցական լիդեր, քաղաքացիական համերաշխություն, պետականաշինության մշակույթ, ազգային անվտանգություն, արդյունքի կառավարում, պատասխանատվություն

Abstract

Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վում է հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մշա­կույ­թի ար­ժե­քա­յին բազ­մա­չա­փութ­յու­նը: Հե­ղի­նա­կը հիմ­նա­վո­րում է այն մո­տե­ցու­մը, հա­մա­ձայն ո­րի՝ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մշա­կույ­թը հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այն­պի­սի հա­մա­կարգ է, ո­րը նե­րա­ռում է քա­ղա­քա­ցիա­կան հա­մե­րաշ­խութ­յան ու հա­մա­ձայ­նութ­յան, պե­տա­կա­նա­շի­նութ­յան մշա­կույ­թի զար­գաց­ման և­ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման գոր­ծըն­թաց­նե­րը: Այս հա­մա­տեքս­տում կար­ևոր­վում են հար­մար­վո­ղա­կա­նութ­յու­նը և տե­ղե­կատ­վա­հա­ղոր­դակ­ցա­կան ար­դի զար­գաց­ման պայ­ման­նե­րում փոխ­շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը՝ որ­պես կու­սակ­ցա­կան լի­դե­րի կա­յաց­ման շար­ժիչ ուժ: Հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը փոխ­շա­հա­վետ հա­մա­տեղ հա­ղոր­դակ­ցութ­յուն է գոր­ծու­նակ և կա­րո­ղու­նակ քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի միջև, որ­պես­զի փո­խա­դարձ անվ­տան­գութ­յան փոխ­զի­ջու­մա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մի­ջո­ցով ա­պա­հով­վեն արդ­յուն­քի կա­ռա­վա­րու­մը և նո­րա­րա­րութ­յու­նը: ՀՀ-ում քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի կեր­պա­փո­խու­մը տե­ղի է ու­նե­նում լի­դե­րութ­յան ինս­տի­տու­տի կա­յաց­ման բարդ փու­լում: Այդ հիմ­նախնդ­րի բա­ցա­հայ­տու­մը ՀՀ-ում ե­ղել և մ­նում է հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մշա­կույ­թի զար­գաց­ման բա­ղադ­րիչ: Այս դի­տանկ­յու­նից ա­ռա­ջարկ­վում է կու­սակ­ցութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով բարձ­րաց­նել բնակ­չութ­յան քա­ղա­քա­կան գի­տակ­ցութ­յան մա­կար­դա­կը՝ նվա­զեց­նե­լով մար­գի­նա­լիզ­մը և­ ի­րա­կա­նաց­նե­լով շա­րու­նա­կա­կան սո­ցիա­լա­կա­նա­ցում: Ակն­հայտ է, որ ՀՀ-ում հան­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար կու­սակ­ցա­կան լի­դե­րին անհ­րա­ժեշտ է դի­տել որ­պես հա­մա­գոր­ծակ­ցա­յին մշա­կույ­թի նո­րա­րա­րաց­նող դե­րա­կա­տար, քա­նի որ ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով խորհր­դա­րան ե­կած և գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յու­նում ղե­կա­վա­րի կար­գա­վի­ճակ ստա­ցած կու­սակ­ցա­կան ակ­տի­վիստ­նե­րը պա­տաս­խա­նա­տու են հա­մա­կե­ցութ­յան պահ­պան­ման և­ արդ­յուն­քի ա­պա­հով­ման հա­մար: Միա­ժա­մա­նակ, ՀՀ ժո­ղովր­դա­վա­րաց­ման գոր­ծըն­թա­ցում հա­մա­գոր­ծակ­ցա­յին մշա­կույ­թի առ­կա­յութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն կտա բարձ­րաց­նե­լու կու­սակ­ցա­կան լի­դե­րի ի­րա­վա­քա­ղա­քա­կան գի­տակ­ցութ­յան մա­կար­դա­կը, նո­րա­րա­րութ­յան հակ­վա­ծութ­յու­նը, ինչ­պես նաև ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թա­ցում հան­րա­յին շա­հի գե­րա­կա­յութ­յան ա­պա­հով­ման պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը:

Author Biography

Մանե Աթիկյան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ

References

O’Flynn, J., & Wanna, J., Collaborative Governance: A New Era of Public Policy in Australia? Canberra, Australia: ANU E Press, 2008.

Oxford Learner's Dictionaries: https://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/collaboration?q=collaboration.

Sapolsky R., Behave: The Biology of Humans at Our Best and Worst, Penguin Press; Illustrated edition, 2017.

Sartori G., Parties and Party Systems: A Framework for Analysis, Vol. 1, New York, 1976.

Schrage, Michael. No More Teams!: Mastering the Dynamics of Creative Col Sc laboration. New York: Currency, 1995.

Stereotype Content Model across Cultures: Towards Universal Similarities and Some Differences / A. Cuddy et al. // Brit. J. Soc. Psysh. 2009. № 48.

Wildavsky, A., If planning is everything, maybe it’s nothing, Policy Sciences, 1973, Volume 4, no.2.

Дюверже М., Политические партии / Пер. с франц. - М.: Академический Проект, 2000.

Меренков А. В., Культура эгоизма или культура сотрудничества: какая побеждает?: монография / А. В. Меренков. – Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2021.

Меренков, А. В., Культура эгоизма или культура сотрудничества: какая побеждает?: монография, Екатеринбург Издательство Уральского университета, 2021.

Роузен Э. Культура сотрудничества / Пер. с англ. — М.: ЭКОМ Паблишерз, 2009.

Фромм Э.,Человек для себя. Исследование психологических проблем этики. Перевод с английского Л. А. Чернышевой. -- Минск: Коллегиум, 1992.

Чарльз Дарвин, Естественный отбор. О себе и происхождении видов, Алгоритм, 2018.

Энгельс Фридрих, Происхождение семьи, частной собственности и государства, М., Госполитиздат, 1952.

Գալթունգ Յ., Խաղաղություն խաղաղ միջոցներով. խաղաղություն և հակամարտություն, զարգացում և քաղաքակրթություն, Երևան, 2005:

Մարգարյան Մ. Մ., Մարգարյան Մ. Գ., Նիկողոսյան Լ. Գ., «Գունավոր հեղափոխություն». տեսություն և տեխնոլոգիաներ. Եր., «Պետական ծառայություն», 2021:

Մարգարյան Մամիկոն, Համագործակցության մշակույթը՝ որպես ազգային անվտանգության ապահովման գործընթաց, Գիտական Արցախ, N 1, ԱԵԳՄՄ, 2018:

Քեռյան Գ., Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը, «Վան Արյան», Երևան, 2002:

Downloads

Published

2023-05-19

How to Cite

Աթիկյան Մանե. 2023. “Համագործակցության մշակույթը որպես կուսակցական լիդերի կայացման պայման”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 14 (1 (40):68-80. https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.1.068.

Issue

Section

Քաղաքագիտություն