Կազմակերպությունների կառավարման արդյունարար ազդակը․ բարեկիրթ առաջնորդություն

Authors

  • Էդգար Քալանթարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2024.15.1.083

Keywords:

Բարեկիրթ առաջնորդություն, արդյունավետություն, կառավարման նոր մեթոդներ,, արդյունարար ազդակ, բարեվարքություն, թիմային աշխատանք, առաջնորդություն,, ազդեցություն,, կառավարում,, դրական միջավայր, մասնագիտական հմտություններ

Abstract

Առաջատար կազմակերպություններում թիմերի ղեկավարները սկսում են իրենց հմտությունները վերակառուցել՝ բարեկրթության մեթոդոլոգիայով, որոնք աննախադեպ առաջընթաց կարող են ապահովել ցանկացած կազմակերպության համար: Երբ ղեկավարը կարևորում է լսելիությունը, ճանաչելիությունը, հաղորդակցությունը և տաղանդի արժևորումը, այս պարագայում մենք գործ ունենք բարեկիրթ առաջնորդության (Kind Leadership) հետ: Նոր մոտեցում, որը զարգացնում է մարդկանց  մասնագիտական ​​հմտությունները՝ օգնելով նրանց օգտագործել սեփական ներուժը՝ ստեղծելով համապատասխան  տարածք և հնարավորություն։

Կորպորատիվ միջավայրում այն ​​թույլ է տալիս ստեղծել դրական և խթանող միջավայր, որտեղ աշխատակիցներն իրենց գնահատված և կարևորված են զգում: Բարեկիրթ առաջնորդ ունեցող աշխատողներն ավելի վստահ են իրենց վրա, քանի որ կարծում են, որ կարող են արտահայտել իրենց մտքերն ու մտահոգությունները առանց դատապարտվելու: Բարեվարքության շնորհիվ ավելանում է հաղորդակցությունն ու համագործակցությունը. բարի առաջնորդը ուշադիր լսում և հարգում է ուրիշների գաղափարները։

Առաջնորդության այս մեթոդը իր մեջ ներառում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են լավ կրթությունը, քաղաքավարությունը, կառավարչական հմտությունները, բարեվարքությունը և այլն: Կարևոր է նշել նաև, որ կազմակերպեւթյունների կառավարման մեջ բարեկրթությունը համարժեք չէ տկարությանը, թուլությանը, կրավորականությանը, ավելին նրա ուժը՝ իշխանությունը և կարեկցանքը հավասարակշռելն է՝ ըմբռնումով դիմակայելով կոնֆլիկտները:

Author Biography

Էդգար Քալանթարյան, Երևանի պետական համալսարան

քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի դոցենտ

References

Քալանթարյան Է. Ա. Հանրային կազմակերպությունների տեսություն,, ԵՊՀ հրատ., 2016թ․, էջ 6:

Ինչպե˚ս արժևորել տաղանդներին կազմակերպությունում, https://www.adecco.it/servizi-per-le-aziende/contenuti-utili/come-valorizzare-i-talenti?id=alternativeColloquioOnboarding։

Քալանթարյան Է. Ա. Կազմակերպությունների կազմակերպչական կառուցվածք և արդյունավետություն, Գիտական Արցախ № 2 (3),Եր. 2019թ., էջ 141-142։

Քալանթարյան Է. Ա նշվ․աշխ․, գլուխ 1, էջ 9-18։

Krech D. and Crutchfield R. Theory and Problems of Social Psychology, 1 th ed, New York, McGraw-Hill Book Co., 1948, էջ 48-51:

Bass B. Leadership, psychology, and organizational behavior, New York, 1960; Cartwright D. Influence, Leadership, Control, New York, 1965; Katz D. and Kahn R. The social psychology of organizations. Wiley, New York, 1966:

Linton C. The Sociological Concept of "Group": An Empirical Test of Two Models, American Journal of Sociology, Vol. 98, No. 1 (Jul., 1992), pp. 152-166:

Joseph R. Leadership for the Twenty-First Century, Preager Press, Berlin, 1993:

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2023 թ․-ի զեկույցը, https://www.weforum.org/events/world-economic-forum-annual-meeting-2023/։

Արդյունավետ առաջնորդությունը՝ կազմակերպությունների կառավարման հաջողության գրավական, https://mercuri.it/insights/leadership-efficace/։

Բարեկիրթ առաջնորդության վերաբերյալ վերլուծություն ․մարտահրավերներ, արդյունավետություն, https://www.manageritalia.it/it/management/leadership-gentile:

Schuman M. Confucius: And the World He Created, Basic Books, USA, 2015թ․, էջ 98-102:

Downloads

Published

2024-04-18

How to Cite

Քալանթարյան Էդգար. 2024. “Կազմակերպությունների կառավարման արդյունարար ազդակը․ բարեկիրթ առաջնորդություն”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 15 (1 (43):83-92. https://doi.org/10.46991/BYSU:D/2024.15.1.083.

Issue

Section

Քաղաքագիտություն

Most read articles by the same author(s)