ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԾՐԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.C/2026.SP2.037

Բանալի բառեր-:

իրավագիտակցություն, այլընտրանքային կրթություն, իրավաբանական կլինիկա , «Իրավունք բոլորի համար» , իրավական կրթություն , կրթական մեթոդաբանություն , իրավական իրազեկում , կրթության համակարգ , սոցիալական ներգրավվածություն, իրավունքի մատչելիություն , հանրային իրազեկում

Ամփոփում

Սույն հոդվածում դիտարկվում է «Իրավունք բոլորի համար» ծրագրի նշանակությունն ու արժեքը որպես այլընտրանքային իրավաբանական կրթության ձևաչափ և հասարակության իրավագիտակցության բարձրացման արդյունավետ միջոց։ Հեղինակը վերլուծում է այլընտրանքային կրթության առաջացման պատմական ուղին, դրա հատուկ առանձնահատկություններն ու կիրառման մեթոդները՝ ընդգծելով դրանց համադրումը իրավաբանական կլինիկական կրթության մոդելի հետ։

Հոդվածում խորությամբ լուսաբանվում է ծրագրի երկկողմ ազդեցությունը. մի կողմից՝ այն ուսանողներին ապահովում է գործնական հմտությունների ձևավորման հարթակ, մյուս կողմից՝ նպաստում է իրավական իրազեկվածության բարձրացմանը այն սոցիալական խմբերում, որոնք չունեն մասնագիտական իրավաբանական կրթություն:

Տեսական հիմնավորումներին զուգահեռ ներկայացված են նաև գործնական դիտարկումներ, որոնց հիման վրա հեղինակը եզրակացնում է, որ «Իրավունք բոլորի համար» ծրագիրը հանդես է գալիս ոչ միայն որպես նորարարական կրթական գործիք, այլև որպես հասարակական ներգրավվածություն խթանող և իրավագիտակցություն ձևավորող արդյունավետ հարթակ, որը միտված է իրավական պետության ամրապնդմանը և քաղաքացիական պատասխանատվության խորացմանը։

Հղումներ

Coombs P. (1968) The World Educational Crisis, New York, Oxford University Press:

Directory of Registered Law School-Based Street Law Programs, Street L.,

https://streetlaw.org/en/Page/858/Directory_of_Registered_Law_SchoolBased_Street_%20Law_

Programs

Fordham, P.E. (1993) "Informal, non-formal and formal education programmes" in YMCA George

Williams College ICE301 Lifelong Learning Unit 2, London: YMCA George Williams College.

Georgetown University Law Center. Clinical Graduate Fellowship Opportunities in Teaching and

Advocacy (1996)

https://streetlaw.org/who-we-are/about/history/:

Mark C. Alexander, Law-Related Education: Hope for Today’s Students, 20 OHIO N.U.L. Rev. 57,

57 (1993)

Patricia Ewick, Susan Silbey, “Sociology of legal consciousness and hegemony”

Starting a Street Law Program, Street

L., http://www.streetlaw.org/en/Page/22/Starting_a_Street_Law_Program

Steps for Starting a Program, Street L., http://www.streetlaw.org/en/ ProgramStart

UNESCO-Non-Formal Education: A Conceptual Exploration, OECD-The Definition and Selection of

Competencies (DeSeCo), https://www.hmhco.com/

Vagarshyan A․, Petutyan ev iravunqi tesutyun, Yer․, 2011.

Малько А. В. Теория государства и права. М., Проспект, 2025.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-16

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մկրտչյան Ս., & Վարդանյան Ք. (2026). ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԾՐԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 2, 37-46. https://doi.org/10.46991/BYSU.C/2026.SP2.037