ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2016.20.2.018Բանալի բառեր-:
կրթություն, միջնակարգ կրթություն, անվճար կրթություն, պարտադիր կրթություն, բուհերի ինքնավարություն, ինքնակառավարման իրավունք, իրավաբանական տեխնիկա, ակադեմիական ազատություն, հետազոտությունների ազատություն, կրթության օրենսգիրքԱմփոփում
Կրթությունը առաջադիմության, մշակույթի պահպանման, զարգացման անհրաժեշտ պայմանն է, իսկ կրթվելն անհատի զարգացման գործընթացն է՝ միտված գիտելիքների, հմտությունների տիրապետմանը, արժեքային վերաբերմունքի ձևավորմանը: Կրթության՝ որպես հասարակական առաջադիմության հիմնական գործոնի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է կրթության հիմնահարցերի սահմանադրական պատշաճ ամրագրում, դրա վրա խարսխված՝ օրենսդրական արդյունավետ կարգավորում: Կրթության հիմնահարցերի սահմանադրական կարգավորման հայեցակարգը հասկանալու համար առաջադրենք որոշ հարցադրումներ և տանք դրանց պատասխանները: Պարզաբանման կարիք ունեցող առաջին կարևոր հարցադրումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Ի՞նչ է կրթությունը»՝ գիտական տեսանկյունից, և դրանով պայմանավորված՝ «որո՞նք են դրա սահմանադրական կարգավորման մեկնակետերը»: Այս հարցադրման պատասխանը շատ կարևոր է կրթությանը վերաբերող հարաբերությունների սահմանադրական-իրավական կարգավորման հայեցակարգը, դրույթները ճիշտ հասկանալու ու մեկնաբանելու, հետագա փուլերում օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումը կառուցելու համար:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.