Դավիթ Անհաղթի առեղծվածի լուծման նոր փորձ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.020Բանալի բառեր-:
ուսյալների ավանդույթ, Ստեփանոս Սյունեցի, Փոտ պատրիարք, Ղազար Փարպեցի, Միսակ Խոստիկյան, վերակազմություն, Սուրբ թարգմանիչներԱմփոփում
Ինչպես հայտնի է, արդի գիտական վերակազմության հետևանքով կասկածի տակ է դրվել հայոց գրավոր ավանդույթը Դավիթ Անհաղթի մասին, և նրան հինգերորդ դարից տեղափոխել են վեցերորդ դարի երկրորդ կես։ Հոդվածում քննվում է Դավիթ Անհաղթի ժամանակի վերակազմության հարցը և միջնադարյան տեքստերում առկա հիշատակումների հիման վրա փորձ է արվում հիմնավորել Դավթի մասին հայոց միջնադարյան գրավոր ավանդույթի դեռևս հերքված չլինելը։ Ցույց է տրվում, որ եթե Դավթին հինգերորդ դարում տեսնելու համար, այսպես կոչված «ապացուցական» հիմքեր չկան, ապա դրանք չկան նաև Դավթին հինգերորդ դարից հեռացնող նոր վերակազմություններում։ Մասնավորաբար, քննվում են Միսակ Խոստիկյանի «Դավիթ փիլիսոփան» երկում առաջադրված որոշ փաստարկներ ու տրվում դրանց հերքումները կամ, նվազագույնը՝ ցույց տրվում դրանց բավարար հիմքեր չունենալը։ Ուշ անտիկ կամ վաղ միջնադարի հոգեմտավոր մշակույթի ավելի հստակ ընկալման համար կիրառվում է համաբանության (անալոգիա) մեթոդը։ Զուգահեռներ են տարվում ժամանակի այլ մտածողներ Պարույր Հայկազնի և Բոեցիուսի հետ՝ ցույց տալու համար վաղ քրիստոնեական մշակույթի սերտ կապը անտիկ հունահռոմեական փիլիսոփայական ավանդույթի հետ։ Ինչը հնարավորություն է տալիս հերքելու գիտապաշտական մոտեցում հանդես բերող հետազոտողների այն պնդումներն, ըստ որոնց պետք է բացառել, որ Դավիթը կարող էր քրիստոնյա լինել, բայց և միաժամանակ փիլիսոփայության առաջին տարվա ուսանողներին հելլենիստական նյութ մատուցել։
Հոդվածում ենթադրություն է արվում, որ մեծ հավանականությամբ Եղիշեի հիշատակած Դավիթ երեցը կարող էր լինել նույն Դավիթ փիլիսոփան, որին որոշ ժամանակից ի վեր հայոց գրավոր ավանդության մեջ անվանել են «Անհաղթ»։ Նաև ցույց է տրվում, որ հինգերորդ դարից մեզ հասած որոշ տեքստերում կան Դավիթ անունով անձանց հիշատակումներ, և չպետք է բացառել, որ դրանք կամ դրանցից որոշները կարող են վերաբերել հենց Դավիթ Անհաղթին։
Հղումներ
Ակինեան Հ. Ն., Թուղթ Փոտայ Պատրիարքի առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց Մեծաց // Հանդէս Ամսօրեայ, 1968, Ապրիլ-Հունիս, թիվ 4, էջ 139։ (Akinean H. N., T’ught’ P’votay Patriark’i arr Zak’aria Kat’voghikos Hayots’ Metsats’ // Handes Amsoreay, 1968, April-Hunis, t’iv 4, ej 139. )
Ակինեան Ն., Դաւիթ Հարքացի Անյաղթ Փիլիսոփայ։ Կեանքն եւ գործերը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1959։ (Akinean N., Dawit’ Hark’ats’i Anyaght’ P’ilisop’ay. Keank’n yev gortsery, Viyenna, Mkhit’arean tparan, 1959. )
Եղիշէի Վարդապետի Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին եւ քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ, Վենետիկ ի տպ. Ս. Ղազարու, 1903։(Yeghishei Vardapeti Vasn Vardanay yev Hayots’ paterazmin yev k’nnadatut’iwnk’ Mik’ayel P’ashayi P’vort’ugal, Venetik i tp. S. Ghazaru, 1903)
Մատենագիրք հայոց, Գ հատոր, Անթիլիաս-Լիբանան, 2004։(Matenagirk’ hayots’, G hator, Ant’ilias-Libanan, 2004)
Կորիւն վարդապետի, Մամբրէի վերծանողի, եւ Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, ի Վենետիկ, ի տպարանի Սրբոյն Ղազարու, յամին 1833:(Koriwn vardapeti, Mambrei vertsanoghi, yev Dawt’i Anyaght’i Matenagrut’iwnk’, i Venetik, i tparani Srboyn Ghazaru, yamin 1833: )
Խաչիկյան. Լ., Եղիշեի «Արարածոց մեկնությունը», Եր․, Զվարթնոց, 1992։(Khach’ikyan. L., Yeghishev «Araratsots’ meknut’yuny», Yer․, Zvart’nots’, 1992.)
Խոստիկյան Մ., Դավիթ փիլիսոփան, Ներքին գրոց մատենաշար, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ, Եր., 2020: (Khostikyan M., Davit’ p’ilisop’an, Nerk’in grots’ matenashar, Ashot Hovhannisyani anvan humanitar hetazotut’yunneri institut, Yer., 2020)
Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ թուղթ առ Վահան Մամիկոնեան, աշխատութեամբ Գ. Տեր-Մկրտչեան և Ստ. Մալխասեան, Տփղիս, Արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, 1904։(Ghazaray P’arpets’woy Patmut’iwn Hayots’ yev t’ught’ arr Vahan Mamikonean, ashkhatut’eamb G. Ter-Mkrtch’ean yev St. Malkhasean, Tp’ghis, Aragatip Mnats’akan Martiroseants’i, 1904. )
Մուրադեան Գ., Դաւիթ Անյաղթին վերագրուած եւ նրա անուանն առնչուող գրուածքներ, Մատենագիրք հայոց, Ի հատոր։(Muradean G., Dawit’ Anyaght’in veragruats yev nra anuann arrnch’uogh gruatsk’ner, Matenagirk’ hayots’, I hator. )
Յարութիւնեան Ն., Խորհրդային Հայաստանի բռնադատուած փիլիսոփայ Միսակ Խոստիկեանի կորսուած համարուող գիտական և գրական ժառանգութեան մասին // Հայկազեան հայագիտական հանդէս, Պեյրութ, 2009, էջ 401-423։(Yarut’iwnean N., Khorhrdayin Hayastani brrnadatuats p’ilisop’ay Misak Khostikeani korsuats hamaruogh gitakan yev grakan zharrangut’ean masin // Haykazean hayagitakan handes, Peyrut’, 2009, ej 401-423.)
Յովհան Աւձնեցի, Նորին ընդդէմ երեւութականաց, Մատենագիրք հայոց, Է. հատոր։(Yovhan Awdznets’i, Norin ynddem yerevut’akanats’, Matenagirk’ hayots’, E. hator.)
Պետրոսյան Ս. Ս., Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը և արդիականությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2017։( Petrosyan S. S., Davit’ Anhaght’i hogu khnamk’i imastasirut’yuny yev ardiakanut’yuny, Mayr At’vorr Surb Ejmiatsin, 2017. )
Ստեփանոս Սիւնեցի, Պիտանի լուծմունք սահմանացն եւ Պորփիւրին Տէր Ստեփանոսի Սիւնեաց Եպիսկոպոսի // Մատենագիրք հայոց, Զ հատոր, Անթիլիաս, 2007։(Step’anos Siwnets’i, Pitani lutsmunk’ sahmanats’n yev Porp’iwrin Ter Step’anosi Siwneats’ Yepiskoposi // Matenagirk’ hayots’, Z hator, Ant’ilias, 2007.)
Սրբոց վարդապետացն հայոց Մովսէսի եւ Դաւթի հարցմունք ընդ երկաբնակ չարափառսն, Մատենագիրք հայոց, Ի հատոր, ԺԲ դար, Երևան, 2014, էջ 660-740։(Srbots’ vardapetats’n hayots’ Movsesi yev Dawt’i harts’munk’ ynd yerkabnak ch’arap’arrsn, Matenagirk’ hayots’, I hator, ZHB dar, Yerevan, 2014, ej 660-740. )
Հ. Տեն, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Պետհրատ, Երևան, Մոսկվա, 1936։(H. Ten, Gegharvesti p’ilisop’ayut’yuny, Pethrat, Yerevan, Moskva, 1936.)
Arevšatyan S. S., Le “Livre des Êtres” et la Question de l’Appartenance de Deux Lettres Dogmatiques Anciennes // “Revue des Etudes Armeniennes”, Paris, 1984, XVIII, էջ 23-32:
Bury J. B. History of the Later Roman Empire, Macmillan and Co., Ltd., 1923․
Dvornik F., Patriarch Photius, Scolar and Statesman // Dvornik F., Photian and Byzantine Ecclesiastical Studies, Variorum Reprints, London, 1974, VII.
Eunapius, Lives of the Philosophers and Sophists in Philostratus and Eunapius, The Lives of the Sophists with an English translation by W. C. Wright, Loeb Classical library, London, 1922.
Greenwood, T. Failure of a Mission? Photius and the Armenian Church. // Le Museon, 2006, 119, 1-2, pp. 123-168. Hussey J. M., Louth A., The Orthodox Church in the Byzantine Empire, Oxford Univ. Press, 2010․
Marenbon J., Boethius, Oxford Univ. Press, 2003․
Photius, The Library of Photius, vol. I, trans. By J. H. Freeze, Macmillan, London, NY, 1920․
The Acts of Concil of Chalcedon, Translated with an introduction and notes by Richard Price and Michael Gaddis, Vol. 1, Liverpul Univ. Press, 2005․
Warren N.De, Staiti A. (Eds.), New Approaches to Neo-Kantianism, Cambridge Univ. Press, 2015.
Watts E. J., City and School in Late Antique Athens and Alexandria, University of California Press, Berkeley, LA, London, 2006․
Westerink L. G., Introduction // Pseudo-Elias (Pseudo-David), Lectures on Porphyry’s Isagoge. Introduction, Text and Indices by L. G. Westerink, North-Holland Publishing Company, Amsterdam, 1967․
Адонцъ, Н., Арменiя въ эпоху Юстиниана, СПб, 1908(Adonts", N., Armeniya v" epokhu Yustiniana, SPb, 1908․)
Всеобщая история Вардана Великого, М., 1861.(Vseobshchaya istoriya Vardana Velikogo, M., 1861.)
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Silva Petrosyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.