«Միջտեքստայնություն» երևույթի դրսևորման առանձնահատկությունները հետմոդեռնիստական գեղագիտության մեջ

Authors

  • Հռիփսիմե Զաքարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.2.013

Keywords:

հետմոդեռնիզմ, միջտեքստայնություն, մշակույթ, հետկառուցվածքաբանություն, կեղծակերպություն, ռիզոմա, կառուցալուծարում, գերտեքստ, պարոդիա, գեղարվեստական տեքստ

Abstract

1967 թ. հետկառուցվածքաբանության տեսաբան Յու. Կրիստաևան, առաջադրելով միջտեքստայնություն եզրույթը, հիմնավորում է, որ յուրաքանչյուր տեքստ, իր բովանդակային ու կառուցվածքային ինքնուրույնությամբ հանդերձ, թաքնված կամ անթաքույց կերպով իր մեջ կրում է այլ տեքստային տարրեր: Եվ իրապես, արդի գրականությունը հատկանշվում է միջտեքստային բնույթով, փոխկապակցված տեքստերի տեսանելի բազմազանությամբ, բազում թելերով կապված է մշակութային ավանդույթի հետ:

Հոդվածում փորձ է արվում տեսական մտքի վկայակոչումներով միջտեքստայնությունը դիտարկել մի կողմից որպես հետմոդեռնիստական տեքստաբանության դրսևորման ձև, գեղարվեստական յուրահատուկ հնարանք, ի վերջո՝ հետմոդեռնիստական պոետիկայի անքակտելի մաս, մյուս կողմից՝ առհասարակ գեղագիտական սկզբունք, պատմական տարբեր դարաշրջաններում արարված այս կամ այն տեքստի յուրահատուկ որակ: Միջտեքստայնությունը չի սահմանափակվում հետմոդեռնիստական գեղագիտության շրջանակներում, սակայն հետմոդեռնիստական տեքստակերտման ու տեքստընկալման առանձնահատուկ բնույթը թույլ է տալիս յուրովի իմաստավորել միջտեքստայնություն եզրույթի բնույթը:

Հոդվածի հիմնական նպատակն է հնարավորության սահմաններում դիտարկել «միջտեքստայնություն» երևույթի դրսևորման առանձնահատկությունները հետմոդեռնիստական տեքստում, բացահայտել, թե արդոք միջտեքստայնությունը կարելի է դիտարկել որպես ընդհանուր գեղարվեստական հնարանք, թե այն միայն հետմոդեռնիստական գեղագիտության առանձնահատուկ որակ է:

Նշված նպատակին հասնելու համար առաջադրել ենք հետևյալ հետազոտական խնդիրները.

  1. սույն հոդվածի շրջանակներում հիմնավորված քննության ենթարկել հետմոդեռնիստական գեղագիտության էությունը բնութագրող հնարավոր տեսական հայեցակարգերը,
  2. այդ համապատկերում տեսական վերլուծությունների մեջ սահմանել միջտեքստայնություն եզրույթի դրսևորման առանձնահատկություններն իրենց տարբեր արտահայտություններով,
  3. որոշարկել միջտեքստայնություն երևույթի դերը հետմոդեռնիստական տեքստի կառուցման գործընթացում:

Հոդվածի տեսական հիմքում ընկած են Ու. Էկոյի, Մ. Էփշտեյնի, Ռ. Բարտի, Ժ. Բոդրիյարի, Ժ. Դերիդայի և այլոց հետազոտությունները։

Author Biography

Հռիփսիմե Զաքարյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու

References

Эко У. Постмодернизм, ирония, занимательность // Эко У. Имя розы. М: Изд. «Книжная палата», 1989, с. 460.

Бронзино Л. Ю. Постмодернизм: сущностные идеи и их представители // Вестник МГИМО-Университета. 2010, (3(12)), էջ 98:

Ильин И. Постмодернизм // Литературная энциклопедия терминов и понятий (гл. ред. и сост. А. Н. Николюкин). М.: НПК «Интелвак», 2001, էջ 764.

Hassan J. The Dismemberment of Orpheus. New York, 1982, Hassan J. New Literary History, Vol. 3, No. 1, Modernism and Postmodernism: Inquiries, Reflections, and Speculations (Autumn, 1971), pp. 5-30:

Эпштейн М. Постмодерн в России: Литература и теория. М.: Изд. Р. Элинина, 2000, с. 5.

Липовецкий М. Н. Русский постмодернизм (Очерки исторической поэтики): Монография. Урал. гос. пед. ун-т. Екатеринбург, 1997, с. 9.

Л. Н. Толстого «Ясная Поляна». Санкт-Пе тер бург : Росток, 2013, Էջ 63:

Барт Р. Смерть автора // Барт Р. Избранные работы: Семиотика. Поэтика. М.: Изд. «Прогресс», 1989, с. 391.

Հ. Զաքարյան, Ակնարկները, մեջբերություններն ու ռեմինիսցենցիաները որպես միջտեքստայնության տարրեր (Հենրիկ Էդոյանի պոեզիայի օրինակով) // Հայագիտական հանդես, 2022, № 3-4 (57-58), էջ 100-117:

Деррида Ж. Структура, знак и игра в дискурсе гуманитарных наук // Деррида Ж. Французская семиотика: от структурализма к постструктурализму (пер. с фр. и вступ. статья Г. К. Косикова). М.: Изд. «Прогресс», 2000, էջ 406-426:

Делез Ж. Платон и симулякр // Новое литературное обозрение, 1993, № 5, էջ 93:

Бодрийяр Ж. Символический обмен и смерть. М.: Изд. «Добросвет», 2000 , Էջ 34:

Бодрийяр Ж. Система вещей. Рудомино, (пер. с фр. С. Зенкина). М.: Изд. «РУДОМИНО», 1995, Էջ 153:

Карымова М. Г. Гипертекст в философии постмодернизма // Вестник ТюмГУ, 2002, №1, с. 64-69.

Ильин И. П. Интертекстуальность // Ильин И. П. Современное зарубежное литературоведение (страны Западной Европы и США): концепты, школы, термины : эн-цикл. справ. М.: Интрада-ИНИОН, 1999, էջ 208.

Ильин И. П. Постструктурализм. Деконструктивизм. Постмодернизм. М.: Интрада, 1996.с. 103.

Липовецкий М. Н. Русский постмодернизм (Очерки исторической поэтики), Екатеринбург: Уральский гос. пед. ин-т, 1997, с. 9.

Шайтанов И. Триада современной компаративистики: глобализация - интертекст - диалог культур // Вопросы литературы, 2005, № 6, с. 131.

Постмодернизм: энциклопедия. Минск: Интерпрессервис: Книжный Дом, 2001, с. 399.

Pfister M. How Postmodern is Intertextualiti? // Pfister M. Intertextuality Ed. Heinrich F. Plett. – Berlin, New York: Walter de Gruyter, 1991, Էջ 207-22

Downloads

Published

2023-06-13

How to Cite

Զաքարյան Հ. (2023). «Միջտեքստայնություն» երևույթի դրսևորման առանձնահատկությունները հետմոդեռնիստական գեղագիտության մեջ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 14(2 (41), 13–25. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.2.013

Issue

Section

PHILOSOPHY