Submissions

Login or Register to make a submission.

Submission Preparation Checklist

As part of the submission process, authors are required to check off their submission's compliance with all of the following items, and submissions may be returned to authors that do not adhere to these guidelines.
  • Հոդվածը չպետք է նախկինում հրատարակված կամ հրատարակության ներկայացված լինի (հակառակ դեպքում խմբագրին պետք է ներկայացվի բացատրություն):
  • Նյութը ներկայացված է OpenOffice, Microsoft Word կամ RTF ֆորմատով:
  • Հղումների համար, որտեղ հնարավոր է, նշված են համացանցային հասցեները (DOI կամ URL):
  • Տեքստում միջտողային տարածությունը՝ 1, տառաչափը՝ 12 pt, բովանդակային շեշտադրման համար օգտագործվում է շեղատառ, ոչ թե ընդգծում (բացառությամբ URL հասցեների), բոլոր նկարները և աղյուսակները տեղադրվում են տեքստի մեջ համապատասխան տեղում, այլ ոչ թե վերջում:
  • Տեքստը համապատասխանում է ոճական և մատենագիտական պահանջներին՝ նկարագրված «Հեղինակների ուղեցույց»-ում:

Author Guidelines

Հոդվածի ներկայացման ուղեցույց

«Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» (ՕԼԲԴ) պարբերականում տպագրության են ընդունվում լեզվաբանության, համաշխարհային գրականության, ինչպես նաև օտար լեզուների դասվանդման մեթոդիկայի վերաբերյալ հոդվածներ՝ գրված անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և հայերեն: Պարբերականի միջազգայնացման նպատակով խրախուսվում են անգլերեն գրված հոդվածները:

Հոդվածների ներկայացման ընդհանուր սկզբունքները հետևյալն են.  շեղ

  • «ՕԼԲԴ»-ն հրատարակում է բնօրինակ հոդվածներ, որոնք նախկինում չեն տպագրվել և/կամ չեն ներկայացվել հրատարակության:
  • Աշխատանքները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ OpenOffice, Microsoft Word կամ RTF ձևաչափով:
  • Գրագողությունն անընդունելի է. հեղինակները պետք է երաշխավորեն, որ իրենց ներկայացրած հոդվածում տեղեկատվությունը հեղինակային է, հակառակ դեպքում անհրաժեշտ է տալ համապատասխան հղումներ օգտագործված աղբյուրներին: Ներկայացվող բոլոր հոդվածները ենթարկվում են գրագողության ստուգման:
  • Անհրաժեշտության դեպքում հեղինակները պարտավոր են ստանալ հեղինակային իրավունքի թույլտվություն ներկայացվող նյութի համար (նկարներ, աղյուսակներ, տեքստեր և այլն)։

Հեղինակի ուղեցույց

  • Հոդվածը պետք է պարունակի 5000-8000 բառ՝ ներառյալ հղումները։
  • Հոդվածին պետք է նախորդի հոդվածի լեզվով գրված ամփոփում (150-250բառ) և մինչև 8 բանալի բառ։ Ամփոփումը պետք է լինի շեղատառ, տառաչափը՝ 11։
  • Տեքստը պիտք է լինի Times New Roman տառատեսակով, հայերեն տեքստը՝ Sylfaen տառատեսակով, 12 չափով, միջտողային հեռավորությունը՝ 1։
  • ​​Հղումները պետք է համապատասխանեն APA ոճին: Խնդրում ենք համոզվել, որ տեքստում նշված յուրաքանչյուր աղբյուր առկա է նաև գրականության ցանկում:
  • Հեղինակ(ներ)ը պետք է ներկայացնեն կարճ կենսագրություն (անուն, ազգանուն, կոչում, աստիճան, պաշտոն, աշխատանքի վայր, գիտական ​​հետաքրքրություններ, էլ. փոստի հասցե, բջջային հեռախոսահամար, ORCID) անգլերեն, հայերեն և ռուսերեն, ոչ ավել, քան 70 բառով՝ առանձին փաստաթղթում։
  • Խմբագրական խորհուրդն իրեն իրավունք է վերապահում խմբագրական փոփոխություններ կատարելու հոդվածի մեջ, որն ընդունվում է հրապարակման համար:

Հոդվածին ներկայացվող չափանիշները

Հոդվածի կառուցվածքը պետք է համապատասխանի հետազոտական ​​աշխատանքների ընդհանուր պահանջներին: Պետք է հստակ ներկայացվի հետազոտության նպատակը, խնդիրները, նորույթը և արդիականությունը, տեսական դրույթների հիմնավորվածությունը և/կամ գրականության ակնարկը, հետազոտության մեթոդները, արդյունքները և քննարկումը, եզրակացությունները, մատենագիտական հղումները: Ենթավերնագրերը պետք է գրվեն թավ տառերով և մեկ տողով բաժանվեն նախորդող տեքստից:

Վերնագիր

Վերնագիրը (ոչ ավել, քան 14 բառ) պետք է լինի աշխատանքի հակիրճ և տեղեկատվական նկարագրությունը և համապատասխանի բովանդակությանը։

Հեղինակ(ներ)ի ցանկ (ներառյալ նրանց աշխատավայրերը և էլ. հասցեները)

Ամփոփում

Ամփոփումները պարտադիր են հետևյալ 3 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն: Ամփոփումը պետք է հակիրճ ներկայացնի հետազոտության նպատակը, մեթոդաբանությունը, հիմնական արդյունքները և եզրակացությունները: Ամփոփումները չպետք է գերազանցեն 200 բառը: Ամփոփման մեջ մեջբերումներ չպետք է ներառվեն:

Բանալի բառեր

Հեղինակը պետք է հակիրճ բանալի բառեր ներկայացնի ամփոփումից անմիջապես հետո: Բանալի բառերի առավելագույն քանակը 8 է: Բանալի բառերը օգնում են հետազոտողներին գտնել ձեր աշխատանքը տվյալների բազաներում:

Ներածություն

Այս բաժինը պետք է սահմանի հետազոտության նպատակն ու խնդիրները, տեսական հենքը ու գործնական նշանակությունը:

Գրականության վերլուծություն

Այս բաժինը ներկայացնում է այն գրականությանը, որը տեսամեթոդաբանական հիմք է ծառայել հետազոտության համար: Հեղինակը պետք է ուսումնասիրի գիտական ​​հոդվածները, գրքերը և հետազոտության ոլորտին առնչվող այլ աղբյուրներ (հատկապես ամենավերջին հրապարակումները)՝ տրամադրելով աշխատանքի հակիրճ նկարագրությունը, ամփոփումը և քննադատական ​​գնահատականը:

Մեթոդաբանություն

Այս բաժինը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն հետազոտության մեթոդաբանության մասին և ներկայացնի օգտագործված մեթոդները:

Արդյունքներ և քննարկում

Այս բաժինը պետք է անդրադառնա ուսումնասիրության նպատակներին և ներկայացնի աշխատանքի հիմնական արդյունքները՝ ձեռք բերված արդյունքների մանրամասն նկարագրությամբ: Պետք է անդրադառնալ նաև հետազոտության արդյունքների համեմատությանը տվյալ թեմայով գրված այլ աշխատությունների հետ՝ հիմնավորելով ուսւոմնասիրության նորույթը։

Եզրակացություն

Հեղինակը պետք է հստակ սահմանի հետազոտության հիմնական արդյունքները՝ ընդգծելով դրանց նշանակությունն ու արդիականությունը:

Հղումներ

Հղումները պետք է ներկայացվեն այբբենական կարգով՝ յուրաքանչյուր աշխատության առաջին հեղինակի ազգանունով:

Հղումների ցանկը պետք է ներառի հեղինակ(ներ), տարեթիվ, անվանում և աղբյուր:

Հղման օրինակ

Bühler, K. (1934). Sprachtheorie: Die Darstellungsfunktion der Sprache. Fischer.

Comrie, B. (1985). Tense. Cambridge University Press.

Harris, K. R., Graham, S., & Urdan T. (Eds.). (2012). APA educational psychology handbook (Vols. 1–3). American Psychological Association.

Levinson, S., & Wilkins, D. (Eds.). (2006). Grammars of space: Explorations in cognitive diversity. Cambridge University Press. 

Levinson, S. (2004). Deixis. The handbook of pragmatics, 97-121.

Grady, J. S., Her, M., Moreno, G., Perez, C., & Yelinek, J. (2019). Emotions in storybooks: A comparison of storybooks that represent ethnic and racial groups in the United States. Psychology of Popular Media Culture, 8(3), 207–217. https://doi.org/10.1037/ ppm0000185

Svendsen, S., & Løber, L. (2020). The big picture/Academic writing: The one-hour guide (3rd digital ed.). Hans Reitzel Forlag. https://thebigpicture-academicwriting.digi.hansreitzel.dk/

Miranda, C. (2019). Exploring the lived experiences of foster youth who obtained graduate level degrees: Self-efficacy, resilience, and the impact on identity development (Publication No. 27542827) [Doctoral dissertation, Pepperdine University]. PQDT  Open.  https://pqdtopen.proquest.com/doc/2309521814.html?FMT=AI

Oil painting. (2019, December 8). In Wikipedia.  https://en.wikipedia.org/w/index. php?title=Oil_painting&oldid=929802398

Ոչ անգլերեն հղման օրինակ

Piaget, J. (1966). La psychologie de l’enfant [The psychology of the child]. Presses Universitaires de France.

Հայերեն հղման օրինակ

Աճառյան, Հ․ (1984), Հայոց գրերը [The Armenian Scripts], Երևանի համալսարանի հրատարակչություն։

Բառարանային հոդվածի օրինակ

Առցանց բառարանի բառահոդված

American Psychological Association. (n.d.). Just-world hypothesis. In APA dictionary of psychology. Retrieved January 18, 2020, from https://dictionary.apa.org/just-world-hypothesis

Տպագիր բառարանի բառահոդված

Merriam-Webster. (2003). Litmus test. In Merriam-Webster’s collegiate dictionary (11th ed., p. 727).

Ներտեքստային մեջբերումներ

APA ոճն օգտագործում է հեղինակ-տարեթիվ մեջբերումների համակարգը, որում ներտեքստային մեջբերումն ընթերցողներին ուղղորդում է դեպի ամբողջական գրականության ցանկը: Ե՛վ հեղինակը, և՛ ամսաթիվը՝ բաժանված ստորակետով, տրվում են փակագծերում, օր.՝ (Fillmore, 1997): Մեջբերումները պետք է տրվեն չակերտներում։

Օրինակներ

  • մեկ հեղինակ՝ (Bühler, 1934), (Danziger, 1997, p. 250), (Johnson, 2017, pp. 39–41)
  • երկու հեղինակ՝ (Harris & Cook, 2020)
  • երեք և ավելի հեղինակներ՝ (Ervin et al., 2018, p. 470)
  • առանց հեղինակի՝ պետք է օգտագործել վերնագրի առաջին մի քանի բառը կամ կարճ վերնագրի դեպքում՝ ամբողջ վերնագիրը՝ (“Cambridge Advanced Learner's Dictionary,” 1995)
  • երկրորդային հղումներ՝ (Rabbitt, 1982, as cited in Lyon et al., 2014).

 Հղման ոճի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս APA6 Referencing Style Guide-ը:

Գրախոսություն

  • ՕԼԲԴ ամսագրին ուղարկված աշխատությունները չպետք է նախկինում տպագրված կամ հրատարակության ներկայացված լինեն:
  • Բոլոր հոդվածները անցնում են կույր գրախոսում՝ խմբագրի նախնական գնահատումից հետո (հոդվածի համապատասխանությունը հանդեսի ուղղվածությանը, հեղինակի ուղեցույցում նշված պահանջներին), և հեղինակը ծանուցվում է արդյունքների մասին:
  • Հոդվածները գրախոսվում են առնվազն երկու փորձագետների կողմից: Գործընթացը տևում է 1-ից 2 ամիս: Եթե հոդվածը չի բավարարում հանդեսի պահանջները, հեղինակը ծանուցվում է այդ մասին։
  • Հոդվածը հանդեսում տպագրելու վերջնական որոշումը կայացնում են խմբագրական խորհրդի անդամները:

Հոդվածները գնահատվում են հետևյալ չափանիշներով.

  • համապատասխանությունը «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսի ուղղվածությանը
  • դրված խնդիրների տեսական հիմնավորումը
  • վերլուծության մեթոդի (մեթոդների) համապատասխանությունը ուսումնասիրության խնդիրներին
  • մեկնաբանությունների և եզրակացությունների հիմնավորվածությունը
  • մոտեցումների և վերլուծության ինքնատիպությունը
  • հոդվածի ձևակերպման, լեզվի և ոճի համապատասխանությունը հեղինակային ուղեցույցում նշված պահանջներին

Հոդվածը գրախոսվելուց հետո կարող է

  • մերժվել,
  • վերադարձվել հեղինակին վերանայման համար,
  • ընդունվել տպագրության։

Տպագրությունը «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսում անվճար է։