Գեղագիտական ձևի և էթիկական կարգերի աղավաղումը «Սնաֆ», «Ով կպատմի ամեն ինչ», «Մինչև ծայրերը», «Ձայնի ծնունդը» վեպերում:

Authors

  • Natalie Gonchar-Khanjyan YSU
  • Կատյա Թովմասյան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2023.27.2.107

Keywords:

մանիպուլյացիա, գենդերային առճակատում, Հոլիվուդ, ետնաբեմ, «սնաֆ», կոմերցիոն ձայնագրություն

Abstract

Ժամանակակից հակամշակույթի վառ ներկայացուցիչ Չակ Պոլանիկի գրական ուղին սերտորեն կապված է լրագրության, գովազդի և կինոյի աշխարհի հետ: Հենց գրողի "Մարտական ակումբ" վեպի էկրանավորումն է նրան համաշխարհային համբավ բերել և մեկընդմիշտ արժանացրել տրանսգրեսիվ արձակի սիրահար ընթերցողների ակնածանքին։ Իր դիմակազերծող ու հեգնական "Սնաֆ", "Ով կպատմի ամեն ինչ", "Մինչև ծայրերը", "Ձայնի ծնունդը" վեպերում Պալանիկը կերպափոխում է "ամերիկյան երազանքի" գաղափարում մարմնավորված առասպելները, ցույց է տալիս ապառողական հասարակության լիակատար միօրինակացումն ու ապանձնավորումը  կորպորացիաների պարտադրած գովազդային նախասիրությունների հետևանքով, բացահայտում է Հոլիվուդի վանող ետնաբեմը՝ ամեն անգամ միահյուսելով դետեկտիվ պատումը և հետաքրքրաշարժ սյուժեն։

Հոդվածի նպատակն է՝ համեմատական և վերլուծական մեթոդների հիման վրա փոխանցել հեղինակի դիսկուրսը, որը միտված է մերկացնելու ժամանակակից նյութապաշտ հասարակության ապրանքային ֆետիշիզմը և էթիկական նորմերի ու կարգերի վերացումը: Հոդվածի առարկան է սոցիալական խնդիրների արծարծումը, որը բնորոշ է գրողի ստեղծագործությանն ընդհանրապես և որոշիչ նշանակություն ունի ստորև դիտարկված չորս վեպի սյուժեներում մասնավորապես: Հոդվածում ներկայացված վեպերին մինչ օրս քննադատական լուրջ անդրադարձ չի կատարվել, ուստի Պալանիկի տեքստերի գիտական ուսումնասիրությունների ընդհանուր պատկերում տվյալ բացը լրացնելու փորձը առանձնահատուկ նորույթ է հաղորդում սույն հետազոտությանը, որը բացահայտում է գրողի ստեղծագործության որոշ անհայտ կողմեր:

Published

2023-12-23