«ՅՈՒՐԱՅԻՆԻ» և «ՕՏԱՐԻ» ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԼԵԶՎԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Authors

  • Գրիգոր ՂԱԶԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2014/18.1.014

Keywords:

ինքնություն, վերհաղորդակցություն, յուրային, օտար, մշակութային պայմանավորվածություն ունեցող տարր (ՄՊՏ), ՄՊՏ կառավարում, միջմշակութային հաղորդակցություն, մշակութային նշանագիտություն, թարգմանություն

Abstract

Հոդվածում քննության է առնվում «յուրայինի» և «օտարի» հակադրության խնդիրը միջմշակութային հաղորդակցության վերլեզվական մակարդակում: Այն քննվում է թարգմանաբանության, մշակութային նշանագիտության և գործաբանական լեզվաբանության տեսական դրույթների շրջանակներում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նպատակայնության հասկացությանը՝ որպես «յուրայինի» և «օտարի» զատորոշման գործընթացի մաս: Վերջինս իր հերթին դիտարկվում է որպես մշակութային պայմանավորվածություն ունեցող երևույթ, որն իր արտահայտությունն է գտնում միջմշակութային դիսկուրսի մակարդակում՝ մշակութային պայմանավորվածություն ունեցող տարրերի միջոցով:

Downloads

Published

2023-01-19

Issue

Section

Լեզվաբանություն