ԳՈՒՆԱՆՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2014/18.1.065Keywords:
իմաստային կառուցվածք, պատճառաբանվածություն, սեռանիշ գունանուն, տեսականիշ գունանուն, գունանվան վերաբերյալAbstract
Սույն հոդվածում քննարկվում են խնդիրներ, որոնք կապված են գույն-գունընկալում-գունանվանում եռանդամի հետ: Բնության մեջ օբյեկտիվորեն գույներ գոյություն չունեն, սակայն աշխարհի բոլոր մշակույթներում մարդը կենսաբանորեն ընդունակ է ընկալելու բոլոր գույների անսահման երանգները: Ի տարբերություն մեր անսահմանափակ գունային ընկալումների` գունանունները սահմանափակ են: Ըստ որոշ հետազոտողների հիմնական գույները վեցն են. սպիտակ, սև, կարմիր, կանաչ, կապույտ, դեղին: Գունանունների ծագումը պայմանավորված է մի շարք առարկաներով, որոնք կրելով համապատասխան գույները` մեծ կարևորություն են ունեցել մարդկանց կյանքում: Հիմնական գունանունները կարելի է դիտարկել որպես սեռանիշ բառամիավորներ, իսկ տվյալ գույնի երանգները նշող միավորները` տեսականիշ: Գույների նշանակությունը որոշելը շատ բարդ է: Այդ իսկ պատճառով միալեզու բառարանների հեղինակները գույները բնութագրելիս դիմում են վերաբերյալների օգնությանը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Amalya HARUTYUNYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.