ԱՆԳԼԵՐԵՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2014/18.1.128Keywords:
գործարար նամակագրություն, բառապաշարի ուսուցում, վարժությունների տեսակներ, գործարար տերմիններ, իմաստաբովանդակային կառույցներ, բառակապակցություններ, բառակազմական առանձնահատկություններAbstract
Տվյալ հոդվածում քննարկվում է պաշտոնական-գործարար փաստաթղթերի ոճի տարատեսակ հանդիսացող գործարար նամակագրության բառապաշարի ուսուցումը բուհերի տնտեսագիտական ֆակուլտետներում որպես «Գործավարություն օտար լեզվով» առարկայի բաղկացուցիչ մաս: Ուսուցման գործընթացում կիրառվող վարժությունների տեսակներն ուղղված են տնտեսագիտական բառապաշարի ձևավորմանն ու հարստացմանը, առևտրային ոլորտի գործարար նամակներ կազմելու հմտությունների զարգացմանը և դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Գործարար լեզվի պահանջներին համապատասխան նամակի ձևակերպումը պահանջում է գործարար տերմինների, կաղապարային բառակապակցությունների, քերականական և իմաստաբովանդակային կառույցների խորը իմացություն: Առաջարկվող վարժությունների տեսակները հիմնված են գործարար բառապաշարին հատուկ իմաստային, բառակազմական և շարակարգային առանձնահատկությունների վրա և ապահովում են գործարար նամակագրության տեսական և գործնական գիտելիքների յուրացում և ստուգում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Zaruhi VARTAPETIAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.