ՀԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2014/18.2.019Keywords:
հակադրություն, ոճական բանադարձում, ոճական գործառույթ, զուգահեռականություն, արտահայտչականությունAbstract
Հակադրությունը իսպանական հրաշապատում հեքիաթներում առավել գործածվող և կարևոր գեղարվեստական հնարներից է: Հեքիաթի սյուժեն կառուցվում է հակասությունների բախման հիման վրա, որի պատճառով էլ հակադրությունը նրա գեղարվեստական համակարգի հիմքն է: Հեքիաթը, որպես կանոն, կառուցվում է բարու և չարի պայքարի հիման վրա, ինչն էլ ընկած է հակադրության հնարի հիմքում: Հեքիաթներում հակադրության հիմնական գործառույթը որոշակի հուզական նրբերանգի հաղորդումն ու առեղծվածային կախարդական միջավայրի ստեղծումն է: Շատ հեքիաթներում հակադրությունը ոչ միայն պատմության առանձին պահերի հիմքն է, այլև տեքստակազմիչ կարևոր միջոցներից մեկը:
Downloads
Published
2023-01-04
Issue
Section
Լեզվաբանություն
License
Copyright (c) 2023 Zaruhi AZIZBEKYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.