ՄՈԴԵՌՆԻՍՏԱԿԱՆ ԳԾԵՐԸ ՎԻՐՋԻՆԻԱ ՎՈՒԼՖԻ ՎԵՊԵՐԻ ՊՈԵՏԻԿԱՅՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2014/18.2.144Keywords:
Վ. Վուլֆ, կառուցվածքային պոետիկա, մոդելավորում, տեքստային տարրերի կազմավորում, գիտակցական հոսք, փորձարարական մոդեռնիստական վեպAbstract
Հոդվածում ուսումնասիրվում են անգլիացի գրող Վ. Վուլֆի մդեռնիստական վեպերի առանձնահատկությունները: Հիմնական շեշտը դրվում է «Ջեկոբի սենյակը» և «Դեպի փարոսը» վեպերի վրա, որոնցից յուրաքանչյուրը հեղինակի ստեղծագործության առանձին փուլն է: Սակայն գաղափարական առումով այդ ստեղծագործություններում պահպանվել են ընդհանուր օրինաչափությունները, որոնք հնարավորություն են տալիս վերլուծական հայացքով հետևել դրանց պոետիկայի զարգացման դինամիկային: Վ. Վուլֆի վեպերի պոետիկան վերլուծելիս անխուսափելի է անդրադարձը «գիտակցականի հոսքին», որը կենտրոնական տեղ է գրավում մոդեռնիզմի շրջանի գրականության մեջ: Այդ ուղղության տարրերը ակնհայտ են նաև հետազոտվող վեպերում՝ պատճառահետևանքային կապի բացակայությունը, սյուժետային գծի մասնատումը, ժամանակի և տարածության սահմանների «ողողումը»: Գրողի նպատակն է համեմատել մասնակին ընդհանրականի հետ, ակնթարթը հավերժության, լեզվական պայմանականությունների հաղթահարում, քանի որ հենց դա կարող է մոտեցնել կեցության հիմունքների ճանաչելությանը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Hasmik ISRAYELYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.