Չ. ԲՈՒԿՈՎՍԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՆՐԱՅԻՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2014/18.2.162Keywords:
Բուկովսկի, պատմվածք, բանաստեղծություն, «կեղտոտ ռեալիզմ», «անդերգրաունդի» գրականություն, ռոմանտիկական և իմպրեսիոնիստական ավանդույթAbstract
Հոդվածում ուսումնասիրվում է ամերիկյան «անդերգրաունդի» գրող Չարլզ Բուկովսկու արձակի և պոեզիայի ժանրային ու լեզվական առանձնահատկությունները: Հանգերի բացակայությունը և գրելու ազատ ոճը գործնականորեն վերացնում են սահմանները չափածո և արձակ ստեղծագործությունների միջև. հաճախ նրանց միջև եղած տարբերությունը արտահայտվում է միայն ստեղծագործության չափերի և տողի երկարության մեջ: Իր ստեղծագործական արմատներով Բուկովսկին կապված է գերմանական ռոմանտիզմի և էքսպրեսիոնիզմի ավանդույթների հետ, որոնց բնորոշ հատկանիշներն են տարակերպումը խելագարության և առողջ բանականության սահմանագծի եզրին, «հոգու գիշերվա» բացահայտման ձգտումը: Լեզվական առումով Բուկովսկու ստեղծագործություններում ակնհայտ է պարզության և հստակության համադրությունը «բնապաշտական» դպրոցի ուղղամտության և կոշտության հետ:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2014 Veronik KHACHATURYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.