ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Ժաննա ՄԻԴՈՅԱՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Անուշ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.143

Keywords:

համացանցային լեզվաբանություն, համակարգչով միջնորդավորված հաղորդակցություն, վիրտուալ խոսույթ, վիրտուալ միջավայր, գրավոր և բանավոր հաղորդակցություն, համացանցի ժանր, գերտեքստ, գծային տեքստ, համաժամանակյա/տարժամանակյա

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում համացանցային հաղորդակցման լեզվական առանձնահատկությունները: Լեզուն համացանցում ենթարկվում է փոփոխությունների տարբեր առումներով` բառապաշարային, տեքստի կառուցման, հաղորդակցության ռազմավարության և այլնի: Նկատվում են տարբեր միտումներ՝ ուղղագրական ընդունված կանոններից շեղվելը, կարճ բառային ձևերի օգտագործումը, բառապաշարում խոսակցական ոճի գերակայությունը, քերականական կառույցների և լեզվական միջոցների պարզեցումը: Այսպիսով, պետք է արձանագրել, որ համացանցից օգտվողներն աստիճանաբար փոխակերպում են լեզուն՝ բացահայտելով լեզվական նոր ձևեր, որոնք վիրտուալ հաղորդակցությունից փոխանցվում են իրական կյանք:

Downloads

Published

2022-03-03

Issue

Section

Լեզվաբանություն