ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱՖԱՆՏԱՍՏԻԿ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ

Authors

  • Գայանե ՄՈՒՐԱԴՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.150

Keywords:

գիտաֆանտաստիկա, փոփոխություն, փոփոխությունը տեսության մեջ, փոփոխությունը դիսկուրսում, գիտատեխնոլոգիական և սոցիալ-հասարակական փոփոխություն, հոգեբանական փոխակերպում

Abstract

Փոփոխությունը ոչ միայն գիտաֆանտաստիկ դիսկուրսին բնորոշ և դրա եզակիությունը պայմանավորող համընդհանուր և ելակետային գաղափարախոսություն է, այլև ժանրի յուրօրինակությունն ապահովող կարևորագույն գործոն: Փոփոխությանն առնչվող դիտարկումներն արտահայտվում են ինչպես ժանրը սահմանող տեսական դրույթներում, այնպես էլ ուղղակիորեն արտացոլվում են դիսկուրսում՝ ստեղծագործության մեջ, հեղինակային ակնարկներում, հերոսների դատողություններում, երբեմն գիտականորեն, երբեմն էլ գեղարվեստորեն՝ ոճական արտահայտման հնարների և հուզարտահայտչական տարրերի հետ միախառնված: Հենց այս գաղափարի կենսունակությունն էլ քննարկվում է սույն հոդվածում՝ եզրակացնելու համար, որ փոփոխությունը ոչ միայն գիտաֆանտաստիկ դիսկուրսի գաղափարախոսական հիմքն է, այլև ժանրի ճանաչողական և գեղարվեստական գործառույթների իրացման կարևորագույն միջոց:

Downloads

Published

2016-05-19

Issue

Section

Լեզվաբանություն