ԼՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Authors

  • Լիլիթ ՍԱՐՈՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.163

Keywords:

լռություն, հաղորդակցական գործընթաց, տեղեկատվական բաց, խոսքային/ոչ խոսքային հաղորդակցում, համատեքստ, խոսքային ակտ, ժեստեր, բառիմաստ, առարկայական նշանակության բացակայություն

Abstract

Սույն հոդվածում ուսումնասիրության է ենթարկվում լռության դերը` հաղորդակցական գործընթացում` գործաբանական մոտեցմամբ: Լռությունը` որպես հաղորդակցական գործընթացի հիմնարար միավոր, անփոխարինելի դեր է կատարում գործաբանության տեսակետից այս կամ այն իմաստն արտահայտելու խնդրում, ընդ որում, խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման մեջ դրսևորվում է լռության սահմանազատող բնույթը: Լռությունն իր մեջ ներառում է շատ իմաստներ ու իմաստային նրբերանգներ, որոնք կախված են իրավիճակից և որոշակիանում են կոնկրետ պահի: Հարկ է նշել, որ լռության դիտարկումը գործաբանական հայեցակետից հնարավոր է իրականացնել միայն համատեքստի միջոցով, ընդ որում կարևորվում եմ ինչպես նախորդող, այնպես էլ հաջորդող համատեքստերը, որոնք հնարավորություն են ընձեռում լիարժեք բացահայտել լռությամբ քողարկված տեղեկույթը և ընկալված իմաստի հավաստիությունը:

Downloads

Published

2016-05-19

Issue

Section

Լեզվաբանություն