ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԼԵԶՎԱՇԵՐՏԵՐԸ Ջ. Գ. ԲԱՅՐՈՆԻ «ԿԱՅԵՆ» ՄԻՍՏԵՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՆՐԱՆՑ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Authors

  • Երվանդ ՎԱՐԴԱՆՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.178

Keywords:

աստվածաշնչյան լեզվաշերտեր, սակրալ-արքետիպային հասկացություններ, բանաստեղծական փոխակերպումներ, լեզվաոճական միջոց, ալյուզիա, լեզվաբանաստեղծական վերլուծություն, մեկնարվեստային ուսումնասիրություն, «խոսքի ալյուզիային ֆիգուրներ», առնշանակություն, «բազմաձայն»

Abstract

Հոդվածում քննվում են Ջ. Գ. Բայրոնի «Կայեն» միստերիայի հիմնակազմիչ`աստվածաշնչյան լեզվաշերտերի և նրանց լեզվաոճական առանձնահատկությունների վերաբերյալ որոշ հարցեր: Մասնավորապես նշվում է, որ «Կայենի» (ընդհանրապես, Բայրոնի ողջ ստեղծագործության) անքակտելի մասը կազմող աստվածաշնչյան սակրալ-արքետիպային հասկացությունները և նրանց բանաստեղծական փոխակերպումները դիտվում են որպես բանաստեղծի ինքնարտահայտման, գաղափարագեղագիտական հայեցակերպի և աշխարհընկալման կարևորագույն միջոցներ: Այս համատեքստում, ներկայացվում է «խոսքի ալյուզիային ֆիգուրներ» հասկացությունը` որպես ալյուզիայի առանձնահատուկ տարատեսակ և խոսքի պատկերավորությանը միտված արտահայտչամիջոց:

Downloads

Published

2016-05-19

Issue

Section

Լեզվաբանություն