ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԼՍԱՐԱՆՈՒՄ՝ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Authors

  • Աննա ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Կարինա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.270

Keywords:

դերային խաղ, բանավոր խոսք, լսարանային գործունեություն, իրավիճակային մտածելակերպ, օգտակար բառապաշար, դասախոսի ուղղորդում, ստեղծագործականություն

Abstract

Լեզվի դասավանդման հմտությունները, մոտեցումներն ու տեխնիկան անընդհատ փոփոխության են ենթարկվում, քանի որ լեզուն արտահայտում է գրեթե բոլոր փոփոխությունները, որոնք անընդհատ տեղի են ունենում մեր շուրջ: Փոխվում են ուսանողները, նրանց պահանջներն ու հնարավորությունները, ուստի և դասավանդողները պետք է հետևողականորեն հետամուտ լինեն քայլելու այդ փոփոխությանը համընթաց: Հոդվածն անդրադառնում է դերային խաղին որպես լսարանային ուսումնական գործընթացի մի կարևոր մասի, որը հսկայական ազդեցություն ունի ուսանողի բանավոր խոսքի զարգացման վրա, ինչպես նաև մի շարք այլ երևույթների (օրինակ` ինքնաարտահայտման, ազատ շփման հմտության զարգացման, նախաձեռնողականության և ստեղծագործականության զարգացում, որոշակի բարդույթների հաղթահարման), որոնք սերտորեն կապված են դերային խաղի հետ և ապահովում են ուսանողի աճը տարբեր հարթություններում:

Downloads

Published

2016-05-19

Issue

Section

Մեթոդիկա