ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԸ Վ. ՍԱՐՈՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Authors

  • Արշալույս ՊԵՏՐՈՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.337

Keywords:

Վ. Սարոյան, մարդու ներաշխարհ, ինքնակենսագրական տարր, Ես-ը վերագտնելու ճանապարհ, անձնականը և գեղարվեստականը, հուշագրություններ

Abstract

Գրական ասպարեզ իջնելով անցյալ դարի 30-ական թվականներին` Վիլյամ Սարոյանը նոր և յուրօրինակ մոտեցում դրսևորեց իր ժամանակի ամերիկյան իրականությունն ու առհասարակ մարդու ներաշխարհը բացահայտելու գործում: Խիստ անձնական կամ մանրուք թվացող շեշտերի միջոցով նա կարողանում է հասնել նշանակալի ընդհանրացումների: Սարոյանի ստեղծագործության մեջ տարբեր ժանրերը ժամանակագրական իմաստով խիստ սահմանազատված չեն, սակայն միշտ առկա է ինքնակենսագրական տարրը թե՛ միջնորդավորված և թե՛ ակնհայտ, թափանցիկ ձևով: Որպես բնորոշ օրինակ դիտարկվում է «Իմ անունը Արամ է» ժողովածուն: Ստեղծագործական ավելի ուշ շրջանում ինքնակենսագրական տարրը առավել ամբողջական ձևով արտահայտվել է նրա ինքնակենսագրական տարաբնույթ արձակում:

Downloads

Published

2016-05-19

Issue

Section

Գրականագիտություն