ՎԻԴԵՈ ԽԱՂԵՐԻ ԼԵԶՎԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.011Keywords:
վիդեո խաղերի լեզու (դիսկուրս), վիդեո խաղերի մշակույթ, միջմշակութային հաղորդակցություն, լյուդոլոգիա (խաղերի ուսումնասիրություն), համակարգչային և կոնսոլային խաղեր, կրթական խաղեր, խաղային հավելվածներ, խոսակցական լեզու, զեղչում, նսեմացուցիչ բառեր, գռեհիկ բառեր (գռեհկաբանություններ)Abstract
Վերջին տասնամյակում համացանցի, Nintendo, Sony PlayStation և Xbox խաղային վահանակների (կոնսոլների) կատարելագործմանը զուգընթաց ողջ աշխարհում կտրուկ աճել է վիդեո խաղեր խաղացողների թիվը: Խաղերն ու խաղային մշակույթը դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը: Դրանք հիմնականում ժամանցի տեսակ են: Սակայն, վիդեո խաղերն ունեն նաև նշանակալի դեր կրթական և մասնագիտական ոլորտներում: Ավելին, խաղերը ծառայում են որպես միջմշակութային հաղորդակցության, արժեքների խթանման, ուսուցման թե՛ գործիք, թե՛ առարկա: Տվյալ հոդվածի հիմնական նպատակն է ուսումնասիրել վիդեո խաղերի լեզուն՝ փորձելով լայն տարածում ունեցող վիդեո խաղի լեզվական նյութի հիման վրա բացահայտել դիսկուրսի տվյալ տեսակի որոշ առանձնահատկություններ և դրանց դերը օտար լեզու (անգլերեն) ուսումնասիրելիս:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Liana BARSEGHYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.