ԱՆԳԼԵՐԵՆ ԽՈՍՔԻ ԱՂՃԱՏՈՒՄԸ Ջ. ՕՐՈՒԵԼԼԻ «ՀԱԶԱՐ ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՈՒԹՍՈՒՆՉՈՐՍ» ԴԻՍՏՈՊԻԱԿԱՆ ՎԵՊՈՒՄ

Authors

  • Գայանե ՄՈՒՐԱԴՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.034

Keywords:

«Հազար ինը հարյուր ութսունչորս», Օրուելլի նորաբառերը, լեզու և մտածողություն, լեզվի աղճատում, լեզվաոճական առանձնահատկություններ

Abstract

Անգլիացի գրող Ջորջ Օրուելի «Հազար ինը հարյուր ութսունչորս» դիստոպիական վեպում լեզուն ներկայանում է որպես բռնապետական համակարգի կողմից ճշմարտությունը քողարկելու, մարդկանց ուղեղները լվանալու և վերահսկելու, միտքն ու ոգին ոչնչացնելու, իրականությունը աղավաղելու միջոց: Վեպում սույն գործառույթներն իրականացվում են Օրուելլի հեղինակած այն նորաբառերի միջոցով, որոնց լեզվաոճական ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել ոչ միայն անգլալեզու գեղարվեստական ոճին և հեղինակային խոսքին բնորոշ այդ բառերի բոլոր հուզական նրբերանգները, այլև այն լեզվական և արտալեզվական գործոնները, որոնք պայմանավորում են դրանց կիրառության առանձնահատկությունները:

Downloads

Published

2017-05-15

Issue

Section

Լեզվաբանություն