ԳԻՏԱՖԱՆՏԱՍՏԻԿ ԴԻՍԿՈՒՐՍԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.142Keywords:
սոցիոլոգիական գիտաֆանտաստիկա, սոցիալական փոփոխություններ, արտարկում, իրական և հորինված սոցիոլոգիական տերմիններ, լեզվաոճական առանձնահատկություններAbstract
Գիտաֆանտաստիկ դիսկուրսին բնորոշ ապագայի իդեալական, ուտոպիական կամ դիստոպիական հասարակարգային մոդելներն ու հասարակական-քաղաքական հարաբերությունները մտածական այնպիսի արտարկումներ են, որոնք պայմանավորված են սոցիոլոգիական գիտական տեսություններով ու հիմնադրույթներով, իրական սոցիալական հարաբերություններով ու համակեցությամբ: Մշտապես կարևորելով ինչպես սոցիալական փոփոխության, այնպես էլ բանականի և երևակայականի հակադրամիասնությունը գիտաֆանտաստիկ ժանրի կայացման գործում` սոցիոլոգիական գիտաֆանտաստիկան այդ հարաբերակցությունն արտացոլում է ոչ միայն արտալեզվական, այլև ներլեզվական իրողություններում: Հենց այս իրողություններն էլ քննարկվում են սույն հոդվածում՝ եզրակացնելու համար, որ սոցիոլոգիան ոչ միայն գիտաֆանտաստիկ դիսկուրսի գաղափարախոսական հենքն է, այլև ժանրի ճանաչողական և լեզվաոճական գործառույթների իրացման կարևորագույն միջոց:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.