ՀԵՆՐԻ ՄԻԼԼԵՐԻ «ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻ ԱՐԵՎԱԴԱՐՁԸ» ՎԵՊԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

  • Աննա ՊԱՊՈՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Իրինա ԲՈՒՌՆԱԶՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.255

Keywords:

փիլիսոփայական հայեցակարգեր, բանականություն, քաղաքակրթություն, իդեալական կենսակարգ, «ամերիկյան երազ», քաղաքակրթություն և բանականություն, պատերազմ, շրջապատող իրականության զոհեր

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում ամերիկացի գրող-արձակագիր Հենրի Միլլերի «Այծեղջյուրի արևադարձը» վեպի հիմնախնդիրները: Գրողը մարտահրավեր է նետում հասարակության բարքերին: Ըստ հեղինակի` բանականությունը կյանքի կործանման սկիզբն է, որի պատճառով կյանքը վերածվում է գոյատևման սխեմայի: Արդյունաբերականացումը ներկայացվում է որպես բանականության իշխանության կործանարար գաղափար, որը մեկուսացնում է մարդկանց: Միլլերն իր հերոսներին ներկայացնում է որպես շրջապատող իրականության զոհեր, իսկ նրանց ըմբոստությունը համարում է ներքին պարտության վկայություն:

Downloads

Published

2017-05-15

Issue

Section

Գրականագիտություն