ՍԹԻՎԵՆՍՈՆԻ «ԲԺԻՇԿ ԳԵՔԻԼԻ ԵՎ ՊԱՐՈՆ ՀԱՅԴԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՆՈՎԵԼԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.269Keywords:
անձի երկատում, «Սթիվենսոնի սխալները», տրանսակտ վերլուծություն, ծնող-երեխա-չափահաս, առանձնացում, փոփոխություն, միություն, սթիվենսոնյան insightAbstract
Այս հոդվածում փորձ է արվում բացահայտել և վերլուծել Սթիվենսոնի պատմվածքի հերոսների կերպարները՝ դիտարկելով դրանք Էրիկ Բեռնի տրանսակտ վերլուծության տեսանկյունից, մեկ ամբողջական տանդեմի մեջ միավորելով՝ առաջին հայացքից անկախ սուբյեկտ թվացող նոտար Ատերսոնին Ջեքիլ-Հայդ զույգի հետ, որտեղ յուրաքանչյուրը համապատասխանաբար մեկ ընդհանուր անձի անբաժանելի մասն է կազմում: Ռ. Սթիվենսոնի «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը», որը հայտնվեց 19-րդ դարի գրականության մեջ որպես գրողի հորինվածք և ինտուիցիա, 20-րդ դարի անալիտիկ հոգեբանության համար արդեն դարձավ դասագրքային օրինակ անձի երկատման, բաժանման, «բազմակիության» և ընդհանրապես, որպես սոցիալական բնութագիր, որպես անձի հոգեկան հիվանդություն՝ վարակված երկատման վիրուսով: Գրողն այնքան ճշգրիտ է ընկալել իրողության ճշմարտությունը, որ, օրինակ, անձի երկատման մասին գործերի հեղինակ Ն.Մակ-Ուիլիամսը խորհուրդ է տալիս կարդալ «Տարօրինակ պատմությունը…», որը հնարավորություն է տալիս ծանոթանալու անձի դիսոցիատիվ խանգարմանն առանց համապատասխան կլինիկական փորձի:
Ըստ հոգեբանների (Է. Ֆրոմ, Է. Բերն, Ստ. Գրոֆ և այլք) նոր աշխատությունները, ներկայացվող հոգեբանության վերլուծության և անձի վարքագծի տեսությունն ու մեթոդաբանությունն էլ իրենց հերթին հաճախ բերում են գրական տեքստերի վերլուծության և մեկնաբանման նոր կողմնորոշումների:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.