ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՄՊԼԻԿԱՏՈՒՐԱ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՌԿԱՅԱՑՈՒՄԸ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Authors

  • Վարդիթեր ՀԱԿՈԲՅԱՆ Երևանի պետական լեզվաբանական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.012

Keywords:

գործաբանություն, իմպլիկատուրա, քաղաքավարության իմպլիկատուրա, համատեղ կառուցում, ենթադրություն, մտադրություն, կառուցողական կաղապար

Abstract

Սույն հոդվածը նպատակ ունի պարզաբանել իմպլիկատուրա հասկացության, ինչպես նաև նրա մասնավոր դեպքի՝ քաղաքավարության իմպլիկատուրա հասկացության էությունը: Քաղաքավարության իմպլիկատուրայի ուսումնասիրությունը հիմնվում է Ռ. Արունդելի ‹‹Հաղորդակցության համագործակցային կառուցողական կաղապարի›› վրա, ըստ որի քաղաքավարության իմպլիկատուրան առաջանում է հաղորդակցվող մասնակիցների քաղաքավարի փոխազդեցության արդյունքում: Հոդվածը նպատակ ունի նաև լուսաբանել քաղաքավարության իմպլիկատուրայի դրսևորման օրինաչափությունները Օփրա Ուինֆրիի ոչ պաշտոնական հարցազրույցում Բարաք Օբամայի հետ: Հարցազրույցի հիման վրա կատարված վերլուծական աշխատանքը փաստում է քաղաքավարության իմպլիկատուրայի տեսակների դրսևորման բազմազանության մասին ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Օփրայի խոսքում:

Downloads

Published

2022-01-04

Issue

Section

Լեզվաբանություն