ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԷԹՈՍԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Authors

  • Սյուզաննա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.063

Keywords:

եղանակավորություն, տեքստային կարգեր, դեոնթիկ եղանակավորություն, էպիսթեմիկ եղանակավորություն, բազմաձայնություն

Abstract

Ժամանակակից ֆրանսիացի լեզվաբան Պ. Շարոդոյի դասակարգման հիման վրա փորձ է արվում ուսումնասիրել եղանակայնության դրսևորումները տեքստի մակարդակում՝ դիտարկելով այն իբրև տեքստի իմաստային զարգացման փոխկապակցվածությունն ապահովող հիմնական բնութագրիչներից մեկը։ Վերլուծության համար ընտրված խմբագրական հոդվածի հեղինակը, խստագույնս քննադատելով ծայրահեղական մոտեցումները, հորդորում է համակողմանի քննության առնել հանրությանը հուզող հարցերը և համազգային հաշտության դասեր քաղել ոչ հեռավոր անցյալից։ Տեքստում արձանագրվող դեոնթիկ եղանակայնությունը առանձին ընթերցանական միավորների մակարդակում դրսևորվում է արտաքին և ներքին պարտադրանքի եղանակավորիչների միջոցով, որոնց թվում մասնավորապես արձանագրվում են սաստկական իմաստ ունեցող ածական անունների, իմաստային բազմաձայնությամբ բնութագրվող զեղչված կառուցների, հռետորական հարցերի կիրառությունը, ինչպես նաև ils = nous և on = nous դերանունների համատեքստային նույնացումը:

Downloads

Published

2022-01-04

Issue

Section

Լեզվաբանություն