ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԵՂԻՆԱԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՃԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ

Authors

  • Զավեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.124

Keywords:

անհատական ոճ, գեղարվեստական պատկեր, պատկերավորություն, համեմատական կառույց, հարանշանակային երանգ, մտածողության զուգորդային մեխանիզմ, զուգորդային-իմաստային դաշտ, արքետիպեր

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում համեմատական կառույցի պատկերավորության միջոցով հեղինակային ոճի դրսևորման առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվում հեղինակային պատկերավոր համեմատությունների առանձնահատկություններին, ինչպես նաև հեղինակի անհատական ոճը ձևավորող ներքին և արտաքին գործոններին: Միջգիտակարգային տեսանկյունից վերլուծության են ենթարկվում գեղարվեստական պատկերին վերաբերող տարբեր մեկնաբանություններ:

Downloads

Published

2022-01-04

Issue

Section

Լեզվաբանություն